Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ

23.09.2011

 

  Սեպտեմբերի 23-ին  աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր  ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նախարարի այցելության օրակարգում նախատեսված էր ասուլիս` Գեղարքունիքի մարզի ղեկավարության եւ համայնքապետերի մասնակցությամբ, այնուհետեւ շրջայցեր քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգված շինություններում:
 Ասուլիսի սկզբում Վարդան Վարդանյանը խոսեց քաղաքաշինության նախարարության հատկացումների մասին, որոնք տրվել են Գեղարքունիքի մարզին: <<Ըստ կանխատեսումների` 2012 թվականին Գեղարքունիքի մարզին քաղաքաշինության պատվիրատվությամբ կտրամադրվի շուրջ 720 միլիոն դրամ: Գալիք տարում տրամադրվող բյուջեն վերջին երկու տարիների հատկացումներին գերազանցում է շուրջ 200 միլիոն դրամով, որը թույլ  կտա ավելի լայնածավալ հիմնանորոգումներ իրականացնել  կրթամշակութային հաստատություններում: 2011 թվականին Գեղարքունիքի մարզին տրամադրվել է 576 միլիոն դրամ, իսկ 2010 թվականին`381 միլիոն դրամ>>: Նախարարը հայտնեց այն մասին, որ 2012 թվականին քաղաքաշինության ծրագրերում նոր օբյեկտներ չեն նախատեսվում, կշարունակվեն նախորդ տարիներին կիսատ մնացած կառույցների շինարարությունները, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում կտրամադրվեն  լրացուցիչ միջոցներ:
 Ասուլիսի հաջորդ թեման Սեւանա լճի ավազանի տարածքի մաքրման, ապամոնտաժման եւ աղբավայրերի կառուցման ծրագիրն էր: Ծրագիրն առաջարկում է Սեւանա լճի ավազանում պահպանել 5 աղբավայրեր Վարդենիսի, Շորժայի, Մարտունիի, Գավառի եւ Սեւանի տարածաշրջաններում: Նախատեսվում է նշված վայրերում վերակառուցել սանիտարական նորմերին համապատասխանող վերաբեռնման կայաններ, որը կբացառի աղբի թափումը Սեւանա լիճ: Հավաքվող աղբը կտեղափոխվի Սեւանի ավազանից դուրս Գագարինի տարածքում  նախատեսվող աղբամշակման գործարան եւ Հրազդանի աղբավայր:
 Ինչպես հայտնեց քաղաքաշինության նախարարը` <<Ասիական զարգացման բանկի>>  հետ կնքվել է պայմանագիր` ծրագիրն իրականացնելու համար:
 Քննարկման դրվեց նաեւ Սեւանա լճի ավազանի տարածքային հատակագծման նախագիծը:
 Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Բագրատ Կրոյանը ասուլիսի անդամներին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Սեւանա լճի կենտրոնական գոտուն հարակից համայնքների գլխավոր հատակագծերի կազմման վերաբերյալ պատկերը: Ըստ հաշվետվության` Սեւան ազգային պարկին հարակից 41 համայնքերից  36-ի համար պետք է մշակվեն պարզեցված գլխավոր հատակագծեր, իսկ մնացած 5 համայնքները ապահովված են հաստատված գլխավոր հատակագծերով: Ըստ հաշվետվության` մարզի 27 համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի առաջադրանքների նախագծերը տրամադրվել են համայնքերի ղեկավարներին` նախագծային աշխատանքներ կատարելու համար, իսկ 19 համայնքները կապալառու կազմակերպությունների հետ կնքել են պայմանագրեր, իսկ հատակագծերը գտնվում են մշակման փուլում:
 Նախարարին ներկայացվեց նաեւ համայնքների գլխավոր հատակագծման հետ կապված  խնդիրներ, որոնց մեջ առանցքային էին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների հարցը, որոնք չունեն միջոցներ համայնքների հատակագծման աշխատանքների իրականացման, կազմման եւ հաստատման գործընթացները ֆինանսավորելու համար: Նախարարը այս մասով հավելեց, որ քաղաքաշինության նախարարությունը հետեւողական կլինի, որ այս աշխատանքները մինչեւ 2016 թվականը ավարտվին հասցնելու համար: Կառավարության կողմից կատարվել է օրենսգրքի պարզեցում, որը կհեշտացնի հատակագծման գործընթացը:
  Այնուհետեւ նախարարին դիմեցին մարզի մի շարք համայնքապետեր` համայնքներում գործող դպրոցների, մշակույթի տների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքները սկսելու, ինչպես նաեւ շարունակելու համար: Բարձրացվեց նաեւ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնի շենքի վերանորոգման հարցը: Շենքի հիմնանորոգման համար քաղաքաշինության նախարարությունը այս տարի հատկացրել էր միջոցներ, սակայն շենքը 4-րդ կարգի վթարային է եւ վերանորոգման փոխարեն այն պիտի քանդվի եւ նորից կառուցվի: Նախարար Վ. Վարդանյանը կառույցի փաստաթղթերը ուսումնասիրության տակ առավ:  Նախարարը լսեց նաեւ Ծովազարդի համայնքապետի խնդիրը Ծովազարդի միջնակարգ դպրոցի պատուհանների վերանորոգման հարցում եւ խոստացավ ցուցաբերել աջակցություն:
 Ասուլիսի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը այցելեց  պետբյուջեի պատվերով հիմնանորոգված Գավառի գյուղատնտեսական քոլեջ, Լիճքի նորակառույց մշակույթի տուն, եղան նաեւ Վաղաշենի նորակառույց դպրոցում: Հիմնանորոգված կառույցներում նախարարը ծանոթացավ կատարված աշխատանքների ընթացքին: Քննարկվեցին ոչ միայն արված աշխատանքները, նաեւ բացթողումները եւ  հետագա անելիքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52