Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԱՆԱՊԱՅՈՒՄ

23.09.2011

Սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ընդունեց ,,Օրիենտալ,, Համահայկական ֆեդերացիայի Հայաստանի հավաքականի՝Գավառի տարածաշրջանից ընդգրկված   մարզիկներին, ովքեր մարզպետարանում էին իրենց հերթական հաղթանակի առիթով: Նրանք   սեպտեմբերի 12-18-ը մասնակցել են Անապայում կայացած մարտարվեստների սեյֆֆադ ոճի միջազգային խաղերին: Մրցումների արդյունքում մեր պատանի մարզիկները իրենց տարիքային և քաշային կարգերում գրավել են 2-ական 2-րդ և 2-ական 3-րդ մրցանակային տեղերը, արժանանալով պատվոգրերի և խրախուսական պարգևների:    Նվեր Պողոսյանը շնորհավորեց նրանց և պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցություն ցուցաբերել մարզիկներին հետագա մրցումների ընթացքում: Խմբի մարզիչ Դերենիկ Հակոբյանը   Նվեր Պողոսյանին փոխանցեց աշխարհի մարտարվեստի ֆեդերացիայի նախագահի շնորհակալագիրը, որը մարզպետին տրվել էր մարզիկներին աջակցելու նպատակով:  Ի նշանավորումն երախտագիտության մարզիչը մարզպետին նվիրեց հավաքականի գավաթը:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55