Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

21.09.2011

Անկախության 20-ամյակի առթիվ  տոնական տեսք են հագել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքը, մարզի մյուս քաղաքային ու  գյուղական խոշոր բնակավայրերը: Վաղ առավոտվանից մարդաշատ էին  փողոցներն ու հրապարակները,տոնական եռուզեռի մեջ են համայնքապետարանները, կրթական և մշակութային հաստատությունները, բնակելի շենքերի բակերը: Տոնական միջոցառումները մարզում  սկսվել և ընթանում են երթերով,  համերգային ծրագրերով,  ցուցահանդեսներով,  հանդիսավոր նիստերով, մարզական խաղերով: Քաղաքի մեկ այլ հատվածում փոքրիկները նկարում են Անկախությունն իրենց աչքերով, իսկ մյուսները ցուցադրում են իրենց աշխատանքը:    Գավառում   անկախության քայլարշավին մասնակցում են դպրոցականներ, ուսանողներ, ովքեր   քաղաքի կենտրոնական հրապարակում՝ պարային խմբերի հետ    տոնական շուրջպար են բռնել:     Հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը  հանրապետության նախագահի և վարչապետի կողմից սահմանած կառավարական  պարգևները  հանձնեց մարզի տարբեր  ոլորտներում աչքի ընկած 19 պետական աշխատողների, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների և արցախյան ազատամարտի մասնակիցների: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը անկախության տոնի առիթով դրամական պարգևներ հատկացրեց արցախյան ազատամարտում զոհված 15 ազատամարտիկների ընտանիքի և շնորհակալագրեր հանձնեց   մարզի կենսագործունեության  տարբեր ոլորտներում աչքի ընկած 55 աշխատողների: Տոնակատարության ողջ ընթացքն ուղեկցվում է քաղաքի համույթների, Հայաստանի էստրադայի աստղերի, անհատ կատարողների մասնակցությամբ:  Տոնակատարության մասնակիցները, և հատկապես փոքրիկները անհամբեր սպասում են երեկոյին,  երբ  մարզի բոլոր համայնքներում  տեղի կունենա  տոնական  հրավառություն:    իսկ միջոցառումների շարքը Գեղարքունիքի մարզում  դեռևս կշարունակվի առաջիկա օրերի ընթացքում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11