Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

20.09.2011

Հայաստանում անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր, սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մարզպետարան էր հրավիրել մարզից արցախյան ազատամարտում ընկած հերոսների ընտանիքների ներկայացուցիչներին:   Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ովքեր իրենց սրտում կրելով կորստի ցավը կարողանում են միաժամանակ մաքառել և իրենց ուսերին տանել ընտանիքի ծանրության բեռը: 20-ամյա անկախությունը, նաև այդ հերոսների թափած արյան գնով է ձեռք բերվել, իր խոսքում ավելացրեց մարզպետը: Ի նշանավորումն երախտագիտության և Հայոց անկախ երկրի հոբելյանական տարեդարձի Նվեր Պողոսյանը  մարզից  զոհված 15 ազատամարտիկների ընտանիքներին տրամադրեց դրամական օգնություն: Ներկաները բաժակ բարձրացրին շնորհավորելով միմյանց գալիք օրվա կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55