Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇՆԱՆԱՑԱՆԸ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐՈՎ

20.09.2011

 

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի գյուղացիական խոշոր տնտեսությունների ղեկավարները Գավառ քաղաքում հանդիպում ունեցան ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի հետ: Նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված  հանդիպման ընթացքում քննարկվեց երկու խնդիր.  2010թվականին մարզի խոշոր հողատերերին հատկացված էլիտար սերմացուից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի հետվերադարձման հարցը, որի արդյունքում մարզին հատկացվում է 481 տոննա աշնանացան  սերմացու, և երկրորդը՝2011թվականին ՌԴ-ից Հայաստան  ներկրվող աշնանացան ցորենի էլիտար սերմացուի բաշխման հարցը, որի արդյունքում նախատեսված է Գեղարքունիքի մարզին տրամադրել 295 տոննա: Գյուղատնտեսության նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Վարդենիսի տարածաշրջանում սերմացուն կտրամադրվի 15 և ավել հեկտար ունեցող հողատերերին, իսկ Գավառի, Սևանի և Մարտունու տարածաշրջաններին՝ 7 և ավել հեկտար ունեցողներին: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության տվյալներով մարզի խոշոր հողատերերի հետ պայմանագրերի կնքման գործընթացը արդեն մեկնարկել է:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52