Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

09.09.2011

  Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը սեպտեմբերի 5-ին, ընդունեց և շնորհավորեց   մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական վարչության սոցիալական բաժնի կրտսեր մասնագետ Մարիետա Վանուշի Հովհաննիսյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ և միաժամանակ նրան առողջություն մաղթեց վաստակած հանգստի ճանապարհելուց առաջ:  Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Մարիետա Հովհաննիսյանին՝համատեղ աշխատանքի համար:     Մարիետա Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզպետարանում աշխատել է 1997 թվականից: Քաղաքացիական ծառայող է 2002 թվականից: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել վարչության գործառույթների իրականացմանը,  որպես քաղաքացիական ծառայողի իր լիազորությունները կատարել է   ելնելով  պաշտոնի անձնագրով սահմանված   դրույթներից: Հաշվի առնելով Մարիետա Հովհաննիսյանի մասնագիտական ունակությունները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական ծառայության օրենքի համապատասխան հոդվածով 2010 թվականի սեպտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզպետը 1 տարվա աշխատանքային պայմանագիր կնքեց նրա հետ: Մարիետա Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի  մարզպետին և աշխատակազմին  գնահատված լինելու համար և հույս հայտնեց, որ իր մասնագիտական կարողությունները անհրաժեշտության դեպքում կարող է փոխանցել առավել երիտասարդ և անփորձ մասնագետներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:16:31