Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

08.09.2011

Սեպտեմբերի 7-ին  աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Այցելության օրակարգում  նախատեսված էր քաղաքացիների ընդունելություն:   Ավանդների եւ նպաստների, աշխատանքի եւ զբաղվածության, հաշմանդամության, կենսաթոշակի, ընտանիքի եւ երեխաների հարցերով  մարզպետարան այցելած քաղաքացիներին առանձին աշխատասենյակներում ընդունեցին նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:  Դիմումների մեջ գերակշիռ մաս էին կազմում  նպաստների եւ ավանդների հատուցման,ընտանեկան նպաստի համակարգում չընդգրկվելու,  մարզի տարածքում աշխատանքի տեղավորման, սոցիալական բնույթի այլ  բովանդակությամբ դիմումները: Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների ղեկավարներ  դիմեցին   «Վարձրատրվող հասարակական աշխատանքներե ծրագրի շարունակականությունը ապահովելու հարցերով:Հրավիրված խորհրդակցության ընթացքում ընդունեց 6 քաղաքացու,   ծանոթացավ նրանց կողմից բարձրացված  խնդիրներին  և   խոստացավ հարցերին լուծում տալ գործող օրենսդրության սահմաններում: Խորհրդակցությունը  մասնակցում էին  նաև նախարարության ենթակայության մարզային  և տարածքային կառույցների պատասխանատուներ:  Նախարարին ներկայացվող խնդիրների շարքում շեշտը դրվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներե ծրագրի վրա, ինչպես նաեւ քննարկվեց աշխատատեղերի հարցը: Մարզի սոցիալական իրավիճակը ներկայացրեցին սոցիալական ծառայության գրասենյակների պետերը: Նախարարը հետաքրքրվեց նաեւ մարզի գործազրկության խնդիրներով եւ զրույց ունեցավ Գեղարքունիքի մարզի զբաղվածության կենտրոնների ղեկավարների հետ: Վերջում Արթուր Գրիգորյանը այցելեց  Գավառի մանկատուն,   որտեղ ծանոթացավ մանկատան բնակիչների առօրյային ու ապրելակերպին, շփվեց փոքրիկների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52