Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԸ՚ ԳՐՔԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

02.09.2011

    
ՙՍա Հայաստանն է, իմ հպարտության ամենամեծ աղբյուրը: Հպարտանում եմ, որ իմ հայրենիքում ազգային արժեքները նաև համամարդկային են, քանզի նյութական ու հոգևոր մշակույթի ցանկացած ստեղծագործություն  իմաստավորված է մարդասիրությամբ, ազատության և արժանապատվության վեհապանծ թռիչքով՚: Այսպիսի տողեր են զետեղված 71 ամյա ֆոտոլրագրող Մարտին Շահբազյանի հեղինակությամբ  2011 թվականին  տպագրված ՙՀայաստանի մարզերը՚ գրքում: Այն լուսանկարների հանրագիտարան է  որտեղ  Հայաստանի մարզերի պատմաշակութային հուշարձանների  520-ից ավելի լուսանկարները հնարավորություն են տալիս ոչ միայն կողմնորոշվելու թե ինչպիսին է մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային նյութական ու հոգևոր մշակույթի մեջ, այլև ուղորդում է նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանը:   ՙՀայաստանի մարզերը՚ գիրքը շարունակությունն է հեղինակի ՙԽաչքարեր՚, ՙԻմ Հայաստան՚, ՙԵրկրաշարժ՚ գրքերի: Հեղինակը հպարտ  է իր կատարած աշխատանքով: Նրա բնորոշմամբ իրենից լավ Հայաստանն իմացող չկա:   Օգոստոսի 31-ին Գավառի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ   ՙՀայաստանի մարզերը՚ գրքի շնորհանդեսն ու նույն խորագրով  լուսանկարների  ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էր 110 լուսանկար, որոնք  նկարչի բնորոշմամբ   արվել են ճիշտ  ժամին՝ պահպանելով  տեսարանների բնական գույներն ու տեսքը:Կարևորելով լուսանկարչի  կատարած  աշխատանքը՝  Նվեր Պողոսյանն հատկապես առանձնացրեց  Գեղարքունիքի մարզի մշակութային հուշարձանների լուսանկարների յուրօրինակությունը եւ շնորհակալություն հայտնեց ստեղծած արժեքների համար:
ճանաչված լուսանկարչի հաշվարկներով ամենաշա  հուշարձանները  Գեղարքունիքի մարզում են:Հաշվառված  18 հազար հուշարձաններից   5200-ը գեղարքունիքում է: Դա պայմանավորված է Գետաշենի և Նորատուսի խաչքարերի թվով:   Մարտին Շահբազյանի  լուսանկարները  դիտել են հանրապետության 5 մարզերում: Նախատեսվում է այն ցուցադրել նաև հանրապետությունից դուրս: Աշխատանքներին աջակցել է երկրի նախագահը  և պաշտպանության նախարարը:  Ցուցանմուշները Գավառի  թանգարանում կմնան տաս օր եւ թանգարան կբերեն նոր այցելուների: Իր հետագա  ծրագրերի եւ անելիքների մասին  կիսվելով՝ վաստակաշատ լուսանկարիչն ասաց, որ հաջորդ գիրքը նվիրելու է մարդկանց:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52