Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

01.09.2011

 

 Նոր ուսումնական տարին   կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը դիմավորեցի Սևանի տարածքի Ծաղկունքի` Հովհաննես  Թումանյանի անվան հանրակրթական դպրոցում:Դպրոցն ունի 129 աշակերտ, որոնցից 11-ը առաջին դասարանցիներ են: Այս ուսումնական տարում Ծաղկունքի դպրոցում ներդրվելու է ՙ Բաց դպրոց՚ ծրագիրը: Նախաձեռնությունը պատկանում է   ՙԴար՚ հիմնադրամին, կամ որ նույնն է, ծաղկունքցի բարերարներ՝Աղաջանյան եղբայրներին: Վերջիններիս ֆինանսական աջակցությամբ դպրոցը այսուհետ կծառայի նաև համայնքի բնակչությանը: Ծրագրի հիմնական նպատակն է, դպրոցում ստեղծվող տարբեր  համալիր ծառայությունների շնորհիվ ամուր կապ ստեղծել համայնքի և համայնքի երիտասարդության միջև: Ըստ   Գեղարքունիքի մարզպետ  Նվեր Պողոսյանի որջունելի ծրագիր է, և եթե այն իրեն արդարացնի, նույն փորձը կարելի է կիրառել նաև մարզի այլ դպրոցներում:  
   Ծաղկունքի դպրոցում կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում Արմեն Աշոտյանին պատիվ շնորհվեց   վկայականներ հանձնել  2010-2011  ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն  ունեցած  12 աշակերտի:
  Ձորագյուղի հիմնական դպրոցում, որտեղ սովորում են 487 աշակերտ, Արմեն Աշոտյանը այցելեց  առաջին դասարանցիներին, ապա  հանդիպում ունեցավ  մանկավարժական կոլեկտիվի հետ, նրանց հետ զրուցեց կրթական ծրագրերի, համակարգի բարելավմանը միտված այլ թեմաների   շուրջ:   Իսկ   գյուղի ավագ դպրոցում կրթության նախարարը անմիջական զրույց ունեցավ դպրոցի  12-րդ դասարանների երեք հոսքերի աշակերտների հետ,փորձեց պարզել, թե նրանք  մասնագիտության ընտրության հարցում ինչպիսի կողմնորոշվածություն ունեն: Հանդիպումների ընթացքում Արմեն Աշոտյանը  ևս մեկ անգամ  կարևորեց գյուղում որակյալ կրթություն ապահովելու հանգամանքը,որը հզոր պետություն  ունենալու    ամենամեծ գրավականն է:      Որքան ուժեղ, բարեկեցիկ և գիտակ է յուրաքանչյուր քաղաքացի, այնքան ուժեղ է և հզոր յուրաքանչյուր պետություն, նշեց նա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52