Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՐԶՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻՆ

31.08.2011

 

 Հանրապետությունում   ցորենի սերմարտադրությունը զարգացնելու   նպատակով ՀՀ կառավարությունը այս տարի մարզին տրամադրեց ՌԴ ներկրված էլիտա տեսակի ցորենի  սերմացու, որը բաշխվեց յոթ  և ավելի հեկտար ցանքատարածություն ունեցող տնտեսություններին, 1 կգ-ին 2կգ հետ  վերադարձնելու   պայմանով: Բերքահավաքի  արդյունքներն   ուսումնասիրելու նպատակով այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց մարզ և ծանոթացավ լճանշենցի ֆերմեր Օնիկ Սարգսյանի կողմից ներդրված փորձին:  Ֆերմերն աննախադեպ արդյունք է ստանում ռուսաստանից ներկրված ցորենի երեք տեսակ սերմացուներից: 20 հեկտարի վրա ցանվել է 6 տոննա ցերմացու:  Նրա հաշվարկով 1 հեկտարի միջին բերքատվությունը հասնում է մինչև 50 ցենտների:  Օնիկ Սարգսյանի դաշտավարական ծրագրերը չեն սահմանափակվում ցորենի արտադրությամբ: Նույն տարածքում նա 7 հեկտարի վրա ցանել է   կարմիր ճակնդեղ, 5 հեկտարի վրա կարտոֆիլ, 4 հեկտարի վրա կաղամբ և 1,5 հեկտար գազար: Այս կուլտուրաների համար բարձր բերքատվություն ապահովելու նպատակով, ֆերմերն օգտագործել է Հայաստանում արտադրվող ,, Ազոցեովիտ 1,, օրգանական պարարտանյութը, որը ևս ցանկալի արդյունք է ապահովել և ֆերմերն համոզված է, որ իրացման համար շուկա կգտնվի: Տիգրան Սարգսյանը ծանոթացավ նաև այս կուլտուրաների բերքատվությանը,մասնագետների և լճաշենցիների հետ զրուցեց պարարտանյութի  արդյունավետության մասին: Լճաշենցիները իրենց երախտագիտությունն հայտնեցին կառավարությանը՝սերմարտադրության զարգացման համար նպաստավոր քայլեր իրականացնելու համար: Ուրախալի է, որ ստացված ցորենը մարզից դուրս չի գալու, հաջորդ տարի այս ցորենի սերմացուից կարող են օգտվել 040 մինչև 3 հեկտար ցանքատարածություն ունեցող տնտեսությունները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52