Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ ՙՙՄԱՔՈՒՐ ՍԵՎԱՆՙՙ ՆՇԱՆԱԲԱՆՈՎ

29.08.2011

 

 <Մաքուր Հայրենիք > ծրագրերի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ հեծանվարշավն է կազմակերպում հանրապետության տարածքում: Այս անգամ այն անցկացվեց Գեղարքունիքի մարզում, <Մաքուր Սևան> նշանաբանով: Ակցիայի մեկնարկը տրվեց Գեղարքունիքի մարզի մուտքից և  ավարտվեց հանրային թիվ երկու լողափում: Արշավին մասնակցում էին տարբեր երիտասարդական կազմակերպությունների ավելի քան 50 կամավորներ: Նրանց ուղեկցում էին բնապահպանության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը: Նվեր Պողոսյանի կարծիքով   նմանօրինակ նախաձեռնությունները նպատակ են հետապնդում մարդկանց մեջ ավելացնել ուշադրությունն ու հոգատարությունը շրջապատի և  բնության հանդեպ: Եվ ցանկացած երիտասարդ կարող է նման ակցիայի նախաձեռնողը լինել: Ակցիայի վերջում հեծանվարշավի մասնակիցները իրենց օրը շարունակեցին հանրային լողափում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52