Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում 125 սովորողներ ստացան ֆրանսերենի դասընթացի մասնակցության վկայական

24.08.2011

Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտ փոխհամագործակցության շրջանակներում   հունիս ամսից Գավառում մեկնարկել էին ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացները: Դասընթացներն իրականացնում էր ՙՖրանս-ֆորմասիոն ինտերնացիալ՚ լեզուների ուսուցման եւ թարգմանչական կենտրոնը:
Ֆրանսախոսության զարգացմանը եւ ֆրանսիական մշակույթի ներկայացմանը միտված պարապմունքները ֆինանսավորվում էին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի կողմից: Երկամսյա դասընթացների ավարտին շրջանավարտները ստացան ֆրանսերենի դասընթացների մասնակցության վկայականներ:  ՙՖրանս-ֆորմասիոն ինտերնացիալ՚ լեզուների ուսուցման եւ թարգմանչական կենտրոնի տնօրեն Լիլիա Շալունցը 125 ավարտողներին հանձնեց վկայականներ:  Վկայական ստացած 125 սաներից  30-ը ավարտական մակարդակի սաներ են: Հաշվետու միջոցառման  ծրագիրը    սաները ամբողջությամբ  ներկայացրին ֆրանսերեն լեզվով:    Բեմադրվեցին մի շարք ներկայացումներ, հնչեցին երգեր ու բանաստեղծություններ: Նույն օրը կայացավ նաեւ ֆրանսերենի դասընթացների 4-րդ մակարդակի սաների հեղինակած գրքույկի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է ՙԻմ մարզը եւ ես՚ թեմատիկ կուրսերի շրջանակներում եւ վերնագրվել է՝ ՙԻմ տատիկը պատմում էր, որ…՚: Սովորողների հեղինակությամբ գրվել, մշակվել եւ թարգմանվել են 20 հոդվածներ, որոնք պատմում են  Գավառի ավանդույթների, տեսարժան վայրերի, սովորույթների, խոհանոցի,  ճանաչված ու սիրված մարդկանց  մասին: 39 էջանոց գունազարդ գրքույկը հրատարակվել է մեծ քանակությամբ եւ կուղարկվի Ֆրանսիա:
  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52