Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՙՙ ԵՐԵԽԱՆ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ,, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

24.08.2011

 

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց հարավային Կովկասում ,,Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցությանՙՙ ազգային ծրագրի ղեկավար Աիդա Գևորգյանին և ծրագրի աշխատակիցներին: Ծրագրի ղեկավարը մարզպետի հետ զրուցեց դպրոցներում և խնամքի պետական հաստատություններում երեխաների տեսակետների, կարծիքների  անտեսված լինելու,   հասարակական մտածելակերպի թերզարգացվածության և նմանատիպ այլ խնդիրների շուրջ; Նա     միաժամանակ տեղեկացրեց, որ,,Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցությանՙՙ ազգային ծրագիրը նպատակ է հետապնդում նպաստել մարզում երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան իրենց և իրենց համայնքների զարգացման մեջ՝ տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իմաստավորված մասնակցության միջոցով: Գեղարքունիքի մարզում նմանատիպ ծրագիր նախատեսված է իրականացնել  երկու ամսվա ընթացքում,   Սևանի ավագ և թիվ 3 հիմնական դպրոցներում, 4 խմբերով:  Դասընթացներում կընդգրկվեն    14-18 տարեկան դպրոցականներ: Աշխատանքները կտարվեն հետևյալ ուղղություններով.
1.զարգացնել երեխաների գիտելիքներն ու հմտությունները երեխայի մասնակցության և նրա իրավունքի շուրջ
2.խթանել երեխաների մասնակցությունը երեխայի պաշտպանության ազգային և տարածաշրջանային ցանցերում
3.նպաստել երեխաների մասնակցությանն անմիջապես իրենց իրավունքներին և դրանց խախտումներին վերաբերող քաղաքականության առաջարկների մշակմանը:
Նվեր Պողոսյանը կարևոր համարեց դպրոցահասակների շրջանում նման դասընթացների  անցկացումը, ինչը  կնպաստի երեխաների ակտիվ մասնակցությանը իրենց վերաբերող խնդիրների լուծմանը: Մարզպետը  ծրագրի ղեկավարին առաջարկեց  դասընթացները կազմակերպելու ընթացքում միջդպրոցական կապ ստեղծել նաև մարզի մնացած դպրոցների հետ, քննարկվող թեմաներին հաղորդակից դարձնելով նաև այլ դպրոցականների,  անմասն չթողնելով հեռավոր և սահմանամերձ համայնքների դպրոցները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59