Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՀՊԱՆԵԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

20.08.2011

Ինչպես արդեն ասվել է ՀՀ կառավարության 2011թվականի փետրվարի թիվ 108 որոշմամբ Գեղարքունիքի մարզին հատկացվել է 1 միլիարդ 135 միլիոն դրամ՝հրատապ ծրագրերի իրականացման նպատակով: Պահպանելով համամասնության սկզբունքը՝ մարզի բոլոր տարածաշրջանների համայնքներից ընտրվել են 35 ծրագրեր, որոնք առավել հրատապ լուծում են պահանջում: Օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը խորհրդակցություն անցկացրեց նշված շինարարական աշխատանքներն իրականացնող 22 կապալառու կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության կապիտալ շինարարության բաժնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ տեղերոմ շինարարության իրականացման ժամկետների և շինարարության որակի հետ կապված խնդիրներ կան: Մարզպետն առաջարկեց նրանց առաջնորդվել ըստ նախագծի և սահմանված ժամանակահատվածում աշխատանքները հասցնել ավարտին: Նշված գումարի շրրջանակներում հիմնանորոգվում կամ կառուցվում են մշակույթի տներ, դպրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, համայնքային կենտրոններ, խմելու ջրագծի ներքին ցանցեր, ամրացվում են բնակելի շենքեր, անցկացվում փողոցային լուսավորություն և այլ բնույթի ծրագրեր:Այս պահին պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված են մոտ 30 տոկոսով: Իրականացվող 35 ծրագրերից այս տարի նախատեսված է շահագործման հանձնել 18-ը , իսկ մնացած ծրագրերը կունենան շարունակական բնույթ: Հաջորդ տարվա համար ՀՀ կառավարության կողմից մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար սպասվում են նոր հատկացումներ, եթե իհարկե այս տարվա աշխատանքները ավարտվեն սահմանված ժամկետներում և որակով,իր խոսքում նշեց Նվեր Պողոսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52