Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵՑԻՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐ

17.08.2011

    Օգոստոսի 12-ին տեղի ունեցավ Զոլաքար և Մարտունի համայնքների պոմպակայանների բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն: ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամը 6 մլն դոլար է ներդրել այս երկու համայնքների պոմպակայանների շինարարության նպատակով, որից 3 մլն, 500 հազարը Զոլաքար համայնքում : Վերականգնված պոմպակայանը կոռոգի համայնքի ամբողջ` 324 հա ոռոգելի տարածքը: Իսկ Մարտունու վերականգնված պոմպակայանը ոռոգման ջուր կմատակարարի Մարտունի և Ներքին Գետաշեն համայնքների 3930 ջրօգտագործողների, ոռոգելով ընդհանուր`471 հա տարածքը: Այստեղ կատարվել է 2 մլն. 500 հազար դոլարի ներդրում: Երկու համայնքներում էլ վերականգնված պոմպակայանները գտնվում են ՙՍևան Ազգային պարկի՚ տարածքում և սնվում են Սևանա լճից: Շինարարության ընթացքում կառուցվել կամ վերանորոգվել են պոմպակայանների շենքերը, տեղադրվել են խորասուզվող պոմպեր, փոխվել են բոլոր շարժիչներն ու պոմպերը, ներդրվել է պոմպակայանի կառավարման ավտոմատացված համակարգ եւ այլ բնույթի աշխատանքներ: Աշխատանքային այցի ընթացքում հանրապետության վարչապետը հանդիպում ունեցավ նաև ՙՄիասին 2011՚ կրթական ֆորումի երիտասարդների հետ, ծանոթացավ ճամբարային պայմաններին, զրուցեց նրանց հետ: Հանդիպման ավարտին վարչապետը պատասխանեց երիտասարդների կողմից առաջադրված մի քանի հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52