Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

16.08.2011

Օգոստոսի 16-ին քաղաքացիների հերթական ընդունելության ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ընդունեց 11 քաղաքացու: Նրանցից 3-ը համաձայն իրենց ներկայացրած դիմումների ստացան ֆինանսական օգնություն: Նույն նպատակով ներկայացրած երկու դիմում լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտություն ստացավ: Երեք քաղաքացի մարզպետին դիմեց փողոցի բարեկարգման, ոռոգման ջրագծի խողովակաշարի թարմացման և մեկ թաղամասում խմելու ջրի աղբյուրի տեղադրման խնդրով: Մեկ քաղաքացի ստացավ պետպատվերի շրջանակներում բուժումը մարզի ՙԲԻԲԻՋԻՙառողջապահական կենտրոնում կազմակերպելու հնարավորություն: Մեկ քաղաքացի մարզի ղեկավարին դիմեց ուսման վարձավճարի փոխհատուցման, մյուսը՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով: Քաղաքացիների կողմից ներկայացրած դիմումների պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52