Նորություններ
ՙՄԻԱՍԻՆ 2011՚ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ
14.08.2011
ՙՄիասին-2011՚ երիտասարդական կրթական ֆորումի շրջանակում հանրապետության տարբեր բուհերից և հասարակական կազմակերպություններից ընդգրկված երիտասարդների արդեն 2-րդ հոսքն է անմոռանալի օրեր անցկացնում կապուտակ Սևանի ափին: Առավոտյան ժամը 8,30-ից մինչև կեսգիշեր մասնակիցների օրը լի է բազում ծրագրերով և միջոցառումներով: Ընդհանուր առմամբ ՙՍևան ԱՊ՚ տարածքում անցկացվող ֆորումն ունի 1 ամսվա տևողություն, որտեղ ըստ նախատեսվածի կհանգստանան 1500 երիտասարդներ: Նրանք այստեղ անցկացրած օրերին հնարավորություն են ունենում զբաղվել սպորտով, տարբեր թեմաների շուրջ դասախոսություններ լսել, միմյանց հետ մրցել ինտելեկտուալ կարողություններով, զարգացնել իրենց բիզնես գաղափարները: Շարժման մասնակից երիտասարդները սիրով են կատարում իրենց առջև դրված պարտականությունները: Ազատ ժամերին միասինականները երգում են, պարում, լողում, խարույկի վրա կերակուր պատրաստում, իսկ երեկոյան կազմակերպում և անցկացնում են ժամանցային միջոցառումներ: Ֆորումի մասնակիցներին արդեն այցելել է հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Ակնկալվում են հանդիպումներ նաեւ Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք հայտնի և սիրված մադկանց հետ: Միասին երիտասարդական կրթական ֆորումի երրորդ և վերջին հոսքը ճամբարում կլինի օգոստոսի 18-24-ը: