Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

09.08.2011

 

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելության օր էր: Մարզպետ Նվեր Պողոսյանին անձնական   տարաբնույթ խնդիրների կարգավորման նպատակով դիմեց ութ   քաղաքացի:  Եվս  երկու կազմակերպության ղեկավար՝ ոչ անձնական հարցերով: Քաղաքացիներից 3-ը մարզի ղեկավարի հանձնարարությամբ ստացան դրամական օգնություն, նույն նպատակով ներկայացված 3 դիմումներ վերցրվեցին հաշվառման:  3 քաղաքացի դիմում էր ներկայացրել աշխատանքի տեղավորման խնդրով: Ընդառաջելով Սևան քաղաքի թիվ 4 մսուր- մանկապարտեզի տնօրենի խնդրանքը, Գեղարքունիքի մարզպետը պատրաստակամություն հայտնեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել  մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին: Ուսումնասիրման ենթակա դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:57:57