Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակունքում բացվեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի խաչքար

05.08.2011

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում բացվեց արցախյան ազատամարտում ակունքցի յոթ զոհերի հիշատակն հավերժացնող խաչքար: Խաչքարի ստեղծման մտահղացման եւ ֆինանսավորման հեղինակը քիք-բոքսինգի Գեղարքունիքի մարզային ֆեդերացիայի նախագահ, ակունքցի Վարդան Մովսիսյանն էր:
Խաչքարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ, քիք-բոքսինգի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, այլ պաշտոնյաներ: Խաչքարը օծվեց եւ օրհնվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Խաչքարի բացման պատիվը տրվեց գլխավոր դատախազին:
Ակունքցիներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59