Նորություններ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ ԼՃԱՓԻ ԴՊՐՈՑԸ
03.08.2011
Արդեն 5-րդ տարին է ֆրանսիական ,,օգնություն որբերին և ուսանողներին,, կազմակերպության միջոցներով Լճափ գյուղի հիմնական դպրոցում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Կազմակերպության միջոցները գոյանում են Ֆրանսիայում ապրող բարերարների ներդրումների հաշվին: Շինարարությունն իրականացնում են ինչպես ֆրանսահայ , այնպես էլ ֆրանսիացի 20 կամավորներ, ովքեր մեծ հաճույքով են կատարում իրենց ոչ այնքան հոգեհարազատ աշխատանքները: Նախորդ տարիների ընթացքում Լճափի միջնակարգ դպրոցում կամավորների կողմից հիմնանորոգվել է 10 դասասենյակ, 4 սանհանգույց, դպրոցի մուտքի մասը,հատկապես տարրական դասասենյակներում փոխվել է 28 պատուհան:Երիտասարդների կողմից կատարված աշխատանքներին իրենց խորհրդատվություններով աջակցում են տեղացի շինարարները: Ըստ պլանավորվածի այս տարի դպրոցում կվերանորոգվի ճաշարանը, երկու դասասենյակ, 22 պատուհան կփոխվի: Բացի շինարարական աշխատանքներից ֆրանսիացի կամավորները կազմակերպում են նաև գյուղի տարբեր տարիքի դպրոցականների ազատ ժամանցը: Ազատ ժամանակը երիտասարդ շինարարաներն անցկացնում են Սևանա լճի ափին: Հյուրընկալվում տարբեր ընտանիքներում, սիրում համտեսել հայկական ճաշատեսակները:Ըստ նախատեսվածի նրանք Ֆրանսիա կվերադառնան հուլիսի 29-ին՝ դպրոցի պատերին թողնելով իրենց անվարժ բայց հիշարժան ձեռագործը: