Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՅԼԵՐՆ ՀՈՇՈՏԵԼ ԵՆ 82 ԳԼՈՒԽ ՈՉԽԱՐ

03.08.2011

Հուլիսի 31-ին ժամը 16-ի սահմաններում գայլերի հարձակման թիրախ է դարձել Վարդենիսի տարածքի Ախպրաձոր գյուղից մոտ 5 կիլոմետր հեռավորությամբ արածող ոչխարի հոտը: Ոչխարի հոտը սարում պահող հովվի վկայությամբ 4 գայլերը հարձակում են գործել 400 գլխանոց ոչխարի հոտի վրա` հոշոտելով 82 գլուխ ոչխար:
Ընդհանուր հաշվով հոշոտվել է 13 տնտեսության ոչխարներ, որոնց դիակները կամ վիրավոր մարմինները գյուղի բնակչությունը մեծ դճվարությամբ հավաքում ու գյուղ էր տեղափոխում հաջորդ օրվա առավոտից մինչև կեսգիշերին: Տարեց ախպրաձորցիները վկայությամբ իրենց գյուղում գայլերի հարձակման դեպքեր եղել են ինչպես ամռան, այնպես էլ ձմռան ամիսներին, սակայն նման խոշոր հարձակում եւ համատարած վնաս գյուղն առաջին անգամ է տեսնում:
Գյուղացիները մտավախություն հայտնեցին այն մասին, որ գայլերի հարձակումը կարող է շարունակվել, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, քանի որ Ախպրաձորում ոչ որսորդ կա, ոչ՝ հրացան: Հոշոտված ոչխարների միսը հիմնականում պիտանի չէ վաճառքի կամ օգտագործման: Մոտավոր հաշվարկներով Ախպրաձորի տնտեսություններին պատճառվել է շուրջ վեց միլիոն դրամի վնաս: Պատահարի մասին մարզի ղեկավարը արդեն զեկուցել է ՀՀ կառավարություն:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 12:47:18