Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ԿԱՋԱԿՑԵՆ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ

03.08.2011

Օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ընդունեց ֆրանսիական ՙԲժշկական օգնություն և զարգացում՚ միջազգային համերաշխություն հասարակական կազմակերպության նախագահ Բետրան Դեվիմոնին և նույն կազմակերպության մասնագետ Ժան-Պոլ Մասնադանին: Հանդիպումը նշանակվել էր Գեղարքունիք- Իզեր մարզերի միջև ստեղծված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: Զրույցի ընթացքում հյուրերը մարզպետին ներկայացրին իրենց կազմակերպության կողմից Սևանի, Գավառի, Վարդենիսի հիվանդանոցներում և Գավառի պոլիկլինիկայում այս տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերը, որոնք կընթանան վերանորոգման կամ տեխնիկական վերազինման միջոցով: Կազմակերպությունը նախատեսել է նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերապատրաստման դասընթացներ իրականացնել մարզի շտապօգնության բժիշկների համար: Թվարկված ծրագրերը, ինչպես նշեց ՙԲժշկական օգնություն և զարգացում՚ միջազգային համերաշխություն հասարակական կազմակերպության նախագահ Բետրան Դեվիմոնըկ ֆինանսավորեն Գրենոբլի, Ռոմանի քաղաքապետարանները և Իզերի Դեպարտամենտի գլխավոր խորհուրդը : Կազմակերպության ղեկավարի առաջարկով կլուծվի Գավառի հիվանդանոցի որևէ բաժանմունքի անվանակոչության հարցը: Մարզի առողջապահական հիմնարկներում կարիքների գնահատման հպատակով ֆրանսիացի պատվիրակները կայցելեն նաև Ճամբարակի հիվանդանոց: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը իր գրավոր շնորհակալություն հայտնեց աջակցող կողմին՝ մարզի առողջապահության ոլորտում համագործակցությունը բարձր մակարդակով և արդյունավետ իրականացնելու համար: Հանդիպման ավարտին Բետրան Դեվիմոնը համագործակցության պայմանագրեր ստորագրեց Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանի և Սևանի հիվանդանոցի տնօրեն Արամ Նիկողոսյանի հետ: Ըստ պայմանագրի նախատեսվում է բարելավել բնակչությանն ուղղված խնամքի որակը ինչպես նաև առողջապահական կենտրոնների պայմանները: Պայմանագրի դրույթները կյանքի կոչելու համար նախատեսվում է համագործակցություն մեկ տարի ժամկետով, ակնկալելով երեք տարի երկարաձգում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36