Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԼՃԱՇԵՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է

02.08.2011

 

Վերջապես շահագործման հանձնվեց Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 2,5 կմ հատվածը: Ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հունիս ամսին`ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված միջոցների հաշվին: Աշխատանքները իրականացվել է <Հրազդան>  ՃՇՇ  ԲԲԸ  կողմից:  Հուլիսի 30- ին վերանորոգված ճանապարհի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և այլ պաշտոնյաներ: Մասնագետների հավաստմամբ վերանորոգված ճանապարհը ավելի քան տասը տարի կծառայի իր նպատակին: Այս օրերին ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում Դպրաբակ-Այգուտ-ճամբարակ-Աղբերք33,5 կմ, Գեղամավան-Գագարին 6 կմ, Գավառ- Ծաղկաշեն 6 կմ ճանապարհահատվածներում: Սեպտեմբեր ամսին  ճանապարհաշինություն է նախատեսվում Կարմիրգյուղ-Արծվաքար-Նորատուս 9,2, ինչպես նաև Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան 5,5 կմ հատվածներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59