Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Ազգային փոքրամասնություններ

  ՀՀ Գեղարքունիքի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ

եզդի

ռուս

ասորի

քուրդ

հույն

ուկրաի-նացի

այլ

28

358

11

138

14

22

34

 
 
 ՀՀ Գեղարքունիքի  մարզի  57 համայնքներում 2019 թվականի ապրիլ ամսվա
տվյալներով բնակվում են 605 եզդի, ռուս, ասորի, քուրդ, հույն, ուկրաինացի և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 605-ից՝ 389-ը բնակվում են մարզի քաղաքային, իսկ 216-ը՝ գյուղական համայնքներում:
 ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան և Սեմյոնովկա համայնքների ավագանիների կազմերում ընդգրկված է մեկական քուրդ ներկայացուցիչ:
 ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության դպրոցներում սովորում են  ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ հանդիսացող 36  աշակերտ այդ թվում՝ 16 քուրդ, 11 ռուս, 4 եզդի,   2 ուկրաինացի, 2 հույն  և 1 վրացի:  Ազգային փոքրամասնություներով բնակեցված համայնքներում  բացառությամբ Սեմյոնովկա համայնքի՝ հիմնվել  են նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ, որոնցում հաճախում են նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ հանդիսացող  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ՝ մասնավորապես Չկալովկա համայնքում՝ ազգությամբ քուրդ 2 երեխա:  Որոշ ազգային փոքրամասնության պատկանող անձիք ճանաչում են ռուսերենը որպես իրենց փոքրամասնության լեզու և կցանկանային, որ ռուսերենը շարունակվի գործածվել որպես իրենց երեխաների կրթության լեզու: Ազգային փոքրամասնություններին պատկանող շատ մարդիկ տիրապետում են նաև հայերենին: Հաշվի առնելով Սևան և Գավառ քաղաքներում բնակվող ռուսների քանակը՝ ռուսաց լեզվի դասավանդման և ուսուցման նպատակով Գավառի N1 և N4 հիմնական դպրոցներում գործում են ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դասարաններ, իսկ Սևանի ավագ և N3 հիմնական դպրոցներում՝ ռուսերենի ուսուցմամբ դասարաններ: Ռուսերենով են հաղորդակցվում նաև էթնիկական փոքրամասնություններին պատկանող շատ մարդիկ, ինչպես օրինակ՝ հրեաները, լեհերը, բելոռուսները, մոլդովացիները, ուկրաինացիները և այլն: Հանրապետությունում անցկացվող ամենամյա դպրոցականների օլիմպիադաների առարկայացանկում` դպրոցական, քաղաքային, մարզային, հանրապետական փուլերում ընդգրկված է նաև ռուսերենը, որին մասնակցում են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: 2019 թվականի ռուսաց լեզվի <<Լավագույն ուսուցիչ>> հանրապետական մրցույթի  ՀՀ  Գեղարքունիքի  մարզային փուլում հաղթող են ճանաչվել Հակոբյան Սյուզաննա Լենցի՝ Գավառի Ա. Իսահակյանի անվան N 4 հիմնական և  Գևորգյան Գոհար Գեորգիի՝  Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցների ուսուցիչները: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից կառուցված պատմական հուշարձաններ մարզում չկան:
 
 Ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի հետևյալ էջում. 
 
 
 
 
 
 
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52