Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարսեր համայնք

Մակերես` 11,6 կմ2

Բնակչություն` 2030

Վարսեր գյուղը, որպես բնակավայր, առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Մինչև 1947 թ. կոչվում է Չռչռ: Սակայն գյուղն ունի ավելի վաղ պատմություն: Դրա ապացույցն են 1960-ական թվականներին հարավ-արևմտյան մասում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութերը: Դեռևս մթա  այստեղ եղել է բնակատեղի:
Մի քանի տասնամյակ առաջ Հրազդանը հոսում էր այս գյուղի մատույցներով: Հորդառատ գետի ջրերը այստեղ հասնելով մեծ սահանքին՝ գահավիժում էին բարձրաբերձ բարձունքից, զարնվում բազալտե ժայռերին և վերածվում ջրափոշու սպիտակ ամպի՝ շրջապատը լցնելով խուլ ու զարհուրելի դղրդյունով: Բնության այդ հրաշքը իր հազարամյա գոյության ընթացքում մի քանի անգամ տարբեր առումներով հիմք է ծառայել գյուղի անվանակոչման համար:
Այս գյուղի պատմական անունը , որ գրավոր աղբյուրներից հիշատակվում է 9-րդ դարից, Վարսեր է: Վարս նշանակում է ոչ հյուսածո, արձակ ծամ: Բառը մեծ մասամբ գործածվում է հոգնակի թվով՝ Վարսեր: Ըստ մեզ հասած ավանդազրույցի, արաբական տիրապետության ժամանակներում մի քանի արաբ զինվորներ այստեղ հետապնդել են մի գեղեցիկ հայուհու: Վերջինս, խուսափելով հարբած զինվորներից՝ այլ բան չի գտնում նրանցից ազատվելու և իրեն նետում է գահավեժ անդունդը: Հարազատները նրան փնտրելիս ջրվեժի անմատչելի քարերի արանքում նկատում են նրա մազերը՝ Վարսերը...
Կա տարածված ևս մի տեսակետ, ըստ որի Վարսեր անունը առաջացել է Վարսել բառից, որը նշանակում է ուժգնորեն հարվածել գետնին, մխրճվել հողի մեջ: Այստեղ ևս նկատի է առնվել ահռելի ուժով գետնին զարնվող ջրի հարվածը: Ջրի հոսքի ուժը հնուց օգտագործվել է: Այստեղ կառուցվել են ջրաղացներ, իսկ խորհրդային տարիներին՝ հիդրոԷլեկտրակայան, որի ավերակները այժմ էլ պահպանվում են:
Գյուղը գտնվում է բարձր լեռնային գոտում, ծովի մակարդակից 1900-1950 մ բարձրության վրա: Համայնքի վարչական տարածքը զուրկ է բնական աղբյուրներից: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Վարսերցին զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և հողագործությամբ:
Գյուղն ունի մեկ միջնակարգ դպրոց, 1 մանկապարտեզ,  մեկ բուժկետ: Համայնքը ունի 1 մշակույթի տուն՝ կառուցված 50-ական թթ. 2-րդ կեսին: Գործում է գրադարանը ունի 4200 անուն գիրք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-23 17:34:25