Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վաղաշեն

Մակերես` 1244.93 կմ2

Բնակչություն` 4313

Վաղաշենը նախկինում անվանվել է Աբդալաղալի կամ Աբդալաղալու: Գտնվում է  Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Սևանա լճի հարավ-արևմուտքում: Կազմավորվել է 1829 թ.-ի Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի հիման վրա, Ալաշկերտի շրջանի Քոփկռան գյուղից գաղթած 15 հայ ընտանիքների կողմից` 96 շնչով: Սակայն բնակավայրն ավելի հին է, քան ենթադրվում է: Բնակավայրը ՀՀ տարածքում գրավում է կենտրոնական դիրք, գտնվում է ծովի մակարդակից 1930-2020 մ բարձրության վրա:  Համայնքի վարչական տարածքը կազմում է 1244.93 հա, որից 802.4 հա կազմում է գյուղատնտեսական նշանակության հողեր, 291.32 հա` բնակավայրի հողեր, 15.82 հա` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողեր, 5.33 հա` էներգետիկայի, տրանսպորտի, կապի հողեր, 26.75 հա` հատուկ պահպանվող տարածքներ, 89.58 հա` անտառային հողեր և 13.73 հա` ջրային հողեր: Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսական գործունեությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41