Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շողակաթ համայնք /կենտրոն Շորժա/

Մակերես` 319.54կմ2

Բնակչություն` 3511

 Շողակաթ  համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

 

օ Աղբերք            օ Արտանիշ              օ Դրախտիկ           օ Ծափաթաղ          օ Ջիլ

 

Շողակաթ համայնքը կազմավորվել է   ,,Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին,, ՀՀ օրենքում  09.06.2017թ. ՀՕ-93-Ն  կատարված փոփոխության արդյունքում՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Աղբերք, Շորժա, Արտանիշ,Դրախտիկ, Ծափաթաղ  Ջիլ  գյուղական համայնքների միավորումից :

Համայնքի կենտրոնը Շողակաթ  /Շորժա/  համայնքն է ։

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ 
2017 թվականի նոյեմբերի 13-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։

 Շողակաթ /Շորժա/ գյուղը հիմնադրվել է 1810-ական թվականներին, Ռուսաստանի Մորդովիայի մարզից եկած աքսորականների միջոցով: Գյուղը նախկինում կրել է Նադեժդինո անվանումը:
20-րդ դարի սկզբից գյուղում բնակություն են հաստատել նաև թրքախոս աղկոյանլու և կարակոյանլու ցեղի ներկայացուցիչներ: 1932թ. Նադեժդինո գյուղը վերանվանվել է Շորժա:
  Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1932մ: Զբաղվածության հիմնական ուղղություններն են` հողագործություն, անասնապահություն, պտղաբուծություն, հանրային սպասարկման ոլորտ:
 Գյուղի հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 95կմ,  իսկ Երևան քաղաքից՝ 110կմ: Գյուղի միջով է անցնում Երևան-Սեւան-Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը և Երևան-Սոթք երկաթուղին: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, նախակրթարան, բուժկետ, երկաթուղային կայարան, օդևերևութաբանական կայան, մի քանի հանգստյան տներ: Պահպանվել է 16-րդ դարի կառուցված և 2009թ. վերականգնված եկեղեցի, որի բակում շինարարական աշխատանքների ժամանակ հողի տակից դուրս են եկել մեկ տասնյակի չափ արժեքավոր ու պատկերազարդ խաչքարեր:
 1989-1992թվականներին գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված փախստականներով  և Արծվաշենից բռնի տեղահանված ընտանիքներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-01-18 15:33:27