Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մաքենիս

Մակերես` 17.0կմ2

Բնակչություն` 500

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն ու հողագործություն է: Ունենալով բարձր լեռնային դիրք կլիման հաճախակի խոչնդոտում է նշված ոլորտների զարգացմանը:

Գյուղը ունեցել է նախկինում մի քանի անվանումներ

1.Ղզլվանք   2. Չիչակլու   3. Մաքենիս ի շնորհիվ Մեծ Հայքի Գեղարքունի գավառի ամենանշանավոր կրոնական-մշակույթային կենտրոն՝ Մաքենյանց վանքի: 728թ. 1500 բնակիչներով եղել է գյուղաքաղաք, այն ավերվել է Բաբեկխանի կողմից, գյուղը վերականգնվել է 734թ.-ին Գևորգ սուլթան իշխանի կողմից: Գյուղում գտնվում է գերեզմանատուն բազմաթիվ խոշոր նշանակություն ունեցող խաչքարերեվ:Մաքենիսը սահմանակից է արևելքից Լուսակունքին, արևմուտքից Կարճաղբյուրին, հյուսիսից Լճավանին, հարավից Ախպրաձոր համայնքներին: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց   տիպային մշակույթի տուն և մանկապարտեզի շենքեր, որոնք չեն գործում անմխիթար լինելու պատճառով: Մաքենիս գյուղը Սևանա լճից գտնվում է 7կմ հեռավորության վրա հարավային մասում լեռների մեջ ծվարած:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49