Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մարտունի /բնակավայր/

Մակերես` կմ2

1921թ. գարնանը Ալեքսան Տեր-Նիկողոսյանի գլխավորությամբ Մեծ Եղեռնից գաղթած 12 գաղթական ընտանիքներ`,թվով 40 մարդ, Կրասնոսելսկ ավանից ոչ հեռու` Գետիկ գետի անտառաշատ ափին հիմնադրում են Մարտունի գյուղը : 1921-23թթ.-ին գյուղը համալրվում է գաղթականներով: 1921-30 թվականներին գյուղի բնակչությունը հասնում է 350-400-ի: Գյուղի հիմնադրումից երկու տարի հետո`1923թ.-ին,բացվում է Մարտունի գյուղի դպրոցը,որն ուներ տարբեր տարիքի աշակերտներ:Դպրոցը սկզբում տարրական էր, այնուհետև` ութամյա, իսկ 1987թ.-ին , երբ կառուցվեց դպրոցի նոր շենքը, այն ստացավ միջնակարգի կարգավիճակ:1993թ. Շավարշ Խաչատրյանի նախաձեռնությամբ ու միջոցներով կառուցվել է ՙՍուրբ Ստեփանոս՚ մատուռը:
1977թ. շահագործման է հանձնվել գյուղի մշակույթի տունը,որը գործում է մինչ օրս, 2010թ. օգոստոսին շահագործման է հանձնվել Գետիկ գետի վրա կառուցված ՙԷրիկ՚ փոքր հիդրոէլեկտրակայանը:
Այժմ Մարտունի բնակավայրի  բնակչությունն հիմնականում  զբաղվում է  անասնապահությամբ և հողագործությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-23 17:34:25