Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մադինա

Բնակչություն` 1055

 Գեղարքունիքի   մարզի     Մադինա     գյուղը  գտնվում     է     ծովի    մակերևույթից    2200  մետր   բարձրության   վրա` Արմաղան     լեռան    արևելյան մասում: Գյուղի արևելյան մասով է հոսում Արգիճի   գետը: Գյուղը Սևան-Մարտունի մայրուղուց գտնվում է 15 կմ. հեռավորության վրա,մայրաքաղաքից130կմ:   Վերաբնակեցվել  է 1925-30թթ.   Ներքին Գետաշենից (Ներքին Ադյամանից)   տեղափոխված  մի քանի ընտանիքներով: Գյուղապետարանը տեղակայված է մշակույթի տան շենքում: Համայնքի       վարչական       տարածքը    կազմում    է 1545.2 հա  որից`    բնակելի  մակերեսը` 95.8 հա, ցանքատարածքը    508.3 հա, արոտավայրը 365.2 և այլ   հողատեսքեր:  Կլիման    ցրտաշունչ է, ձմեռը     ձյունառատ   ու   երկարատև:Բնակչության    հիմնական  զբաղմունքը  գյուղատնտեսությունն   է` անասնապահություն և հողագործություն ,հիմնական մշակաբույսը կարտոֆիլը  ապահովված է մշտական ոռոգման ջրով: Գյուղը Էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է , ունի   մշտական   խմելու ջուր , 1 մշակույթի    տուն , 1   գրադարան , 1    փոստի     բաժանմունք ,1 բուժկետ , 1 միջնակարգ դպրոց :  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 11:10:44