Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ձորագյուղ

Մակերես` 3248,9 կմ2

Բնակչություն` 4815

Ձորագյուղը` Շողագան /Շողվագ/, ապա Վալի Աղալուն /Վայլաղալու/ ունի տնտեսական,
քաղաքական ու մշակութային հարուստ պատմություն: Շողագայի մասին առաջին  անգամ մատենագրություններում հանդիպում ենք 980-ական թվականներին Հովհաննես
6-րդ կաթողիկոս Դթասխանակերտցու պատմությունում:
Շողագան կամ Շողվագը /հայերեն մեկնաբանությամբ ,,Շողեր հագած,,/ պարսիկներից  գնում է Սյունյաց Մարիամ իշխանուհին և որպես սեփական կալվածք նվիրում է իր
իսկ հովանավորչությամբ կառուցված եկեղեցուն: Այդ եկեղեցու բակում էլ իր պատգամով մահից հետո ամփոփվում է իշխանուհու մարմինը:
Գյուղում գործում է Մասրուց Անապատ եկեղեցին, որը ավելի հին պատմություն ունի: Այն բարեբախտաբար քիչ է վնասվել և այժմ ամբողջովին վերականգնվել է ու ծառայում է
հավատացյալ բնակչությանը: Շողագայի պատմությունը ձգվում է մինչև 1826թ., երբ  պարսիկները գյուղը վերաբնակեցնում են մահմեդականներով և այն անվանափոխում ,,Վալի-Աղալու,, /Վայլաղալու/: Իսկ երբ 1831թ. գյուղը վերաբնակեցվում է Ալաշկերտի
Չլկանի գյուղից գաղթաց այսօրվա ձորագյուղցիների նախնիներով, մահմեդականները
հեռանում են, բայց գյուղի անունը պահպանվում է մինչև 1921թ.: Ձորագյուղը ձգվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին` ծովի մակերևույթից 2000մ բարձրության վրա: Մինչև 1950-60-ական թվականները գյուղը հիմնականում տարածվում էր Շիրին /քաղցր/ այժմ Շողվագ և Շոռ /աղի/ գետերի ափերին: Այժմ գյուղը դուրս է եկել
ձորից ու տարածվել շրջակա հարթավայրերում:
 Ձորագյուղում գործում է  մշակույթի տունը, մսուր-մանկապարտեզը, բուժամբուլատորիան, հիմնական և ավագ դպրոցները, կապի հանգույցը, գրադարանը:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղված է անասնապահությամբ, հողագործությամբ և արտագնա աշխատանքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41