Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կարմիրգյուղ

Մակերես` 3969կմ2

Բնակչություն` 5983

Գյուղը նախկինում կոչվել է Աշնակ, իսկ հետագայում Ղուլալի, հիմնադրվել է 1828թվ. երբ սկսվել է ներգաղթը Արևմտյան Հայաստանի Բայազետ նահանգից: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940թ. հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիրգյուղ: Գյուղի միջով հոսում է Գավառագետը, որը գյուղը բաժանում է երկու մասի:
Գյուղի երկարությունը հյուսիսից հարավ 4200 մ է, իսկ լայնությունը արևելքից արևմուտք` 1200 մ: Համայնքի վարչական տարածքը 3969 հա.: Համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից 105 կմ է: Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից կազմում  է 3 կմ,իսկ Սևանա լճից գտնվում է 6 կմ դեպի արևմուտք:
Հարավից սահմանակից է Սարուխանին, և արևմուտքից` Գանձակին:
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 2130մ է: Հատակագիծը անկանոն է, երկարավուն տեսքով: Ռելիեֆը ընդհանուր առմամբ հարթավայրային է, բայց մասնատված է առանձին հատվածների, որոնք իրարից բաժանված են զառիթափ լեռնալանջերով (Հորթերի դոշ, Դարի գլուխ):
Շրջակայքը հարուստ է բազալտի և ավազահանքերով, որոնց պաշարները գործնականում անսպառ են:
Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ:
Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, քիչ մասն էլ` ձկնորսությամբ: Կլիման ցուրտ է, առողջարար, ջուրը ջրմուղով բերվում է Սարուխանից 6 կմ, և Գավառի Հացառատ թաղամասից: Կարմիրգյուղում գործում է 2 եկեղեցի, որտեղ հաճախակի կատարվում են  եկեղեցական արարողություններ:
 Գյուղում 1971թվ. կառուցվել է մշակույթի տուն, որը 1990 թվականից չի գործում, այն խիստ վերանորոգման կարիք ունի: Գյուղն ունի  2 միջնակարգ դպրոց, մեկ բուժամբուլատորիա, մեկ մանկապարտեզ, մեկ հացի կոմբինատ:
2011թվ. համայնքի միջոցներով կառուցվել է “ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան պատերազմում” զոհվածների հուշարձան համալիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41