Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծովինար

Մակերես` 36,3 կմ2

Բնակչություն` 5149

 Պատմական Հայաստանի տարածքային մաս կազմող Ծովինար գյուղը / Քեոլաղրան/ գտնվոմ է Գեղարքունիքի մարզի Մարտունու նախկին շրջանային տարածքում: Ծովինարը որպես համայնքային միավոր հիմնադրվել է 1830թ-ի մայիսին: Հիմնադիրը եղել է Ալաշկերտցի Մելիք Ղազարը, սկզբնական շրջանում Արևմտյան Հայաստանի տարածքից ներգաղթել են 23 ընտանիքներ, շուրջ 151 մարդ: Այնուհետև հետագա շրջանում ներգաղթը շարունակվել է և տոհմերի թիվը հասել է 45-ի: Ծովինարի մասին առաջին ստուգաբանությունը տվել է Արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցը 1859թ-ին Վաղարշապատում հրապարակված << Տեղագիր Գեղարքունիք գավառի>> գրքում Ծովինարը որպես պատմական բնակավայր հայտնի է Ուրարտական արձանագրությամբ: Մ.թ.ա. 715 թ-ին Ուրարտուի արքա Ռասա I- ը արշավանք է ձեռնարկում Գեղարքունյանց ծովի արևյելյան հատվածում և իր արշավանքի ու նվաճումների վերաբերյալ Ծովինարի տարածքում` Օձաբերդ կոչվող տարածքի բարձրադիր ժայռի վրա թողել է սեփագիր արձանագրություն, որի առաջին ուսումնասիրողներից ու վերծանողներից մեկը եղել է Բորիս Պիոտորսկին 1934 թ-ին: Արձանագրությունում հիշատակվում է, որ Ռուսա 1-ը նվաճել է 23 Նաիրյան երկրներ, որից 4-ը ընկած են լճի արևելյան հատվածում 4-ից մեկը վերաբերվում է Ծովինարին: Օձաբերդի տարածքում Ռուսա 1-ը հիմնադրել է ռազմական խոշոր նշանակություն ունեցող << Թեյշեբա >> աստծո քաղաք բերդ ամրոցը: Գյուղի վերաբերյալ հրատարակված է գիրք << Ծովինար >> անվան տակ, որի հեղինակն է Ռաֆիկ Կեսոյանը մանկավարժ, պատմաբան , արձակագիր, հրապարակախոս: Գյուղը իր գոյության ավելի քան 170 տարիների ընթացքում տվել է մեծ թվով նշանավոր մարդիկ, գիտական աստիճանավորներ` դոկտորներ Կնյազ ևԱրտավազդ Թառոյաններ, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսր Գուրգեն Գրիգորյան, բժշկական գիտություների դոկտոր պրոֆեսր Հրաչիկ Մուրադյան, անվանի բժշկուհի մանկաբուժ Հասմիկ Հակոբյան, պատմաբան Հրաչիկ Մանուկյան պետական շինարարության հասարակական քաղաքական ակտիվ գործիչներ` ազգային ժողովի պադգամավորներ Հակոբ Հակոբյան, Խորեն Սարգսյան, Միշա Ստեպանյան խոշոր մանկավարժներ, բժիշկներ, տնտեսագետներ, ինժիներներ, գյուղատնտեսներ: Անվանի մանկավարժներն են Ռաֆիկ Հակոբյանը, Գվիդոն Հայրոյանը, Ռաֆիկ Թառոյանը, Բեգլար Սիմոնյանը, Արտավազդ Խաչատրյանը, հասարակական ակտիվ գործիչներ Լևոն Սարդարյանը և Վաղարշակ Հակոբյանը: Ծովինարը մեծ հայրենականին տվել է ավելի քան 400 զինվոր որից 173 չեն վերադարձել, գյուղում`<< հին գյուղ>> կոչված տարածքի բարձր բլրի վրա վեր է խոյանում մեծ հայրենականին զոհված գյուղի քաջորդիների հուշարձան կոթողը` կառուցված ինքնուս ճարտարապետ համագյուղացի Գուրգեն Մելքոնյանի կողմից: Ակտիվ մասնակցություն է հանդես բերել Արցախյան գոյապայքարին, որին մասնակցել են կամավոր սկզբունքով տասնյակ երիտասարդներ, որոնցից 15-ը զոհվել են հայրենի հողի ազատագրման պայքարում: Գյուղի բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49