Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծովակ

Մակերես` 1586,11 կմ2

Բնակչություն` 2887

1. ՀՀ Գեղարքունիքի մարզ (Վարդենիսի տարածաշրջան) Ծովակ գյուղ, նախկին անվանումը` ներքին Զաղալու, ստուգաբանվում է` Զաղա` նշանակում է հեր-քարայր որոնցից մի քանիսը ստորգետնյա անցումներով կապված են եղել իրար հետ: Գյուղը հիշատակվում է 1827 թվականից, որի տարածքում կան ուրարտական ժամանակաշրջանի պատմական հուշարձաններ` Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրություն շինարարական աշխատանքների մասին, ներկայիս գերեզմանոցի տարածքում հին բերդաքաղաք, ուշ բրոնզե դարյան դամբարանադաշտեր, միջնադարի բազմաթիվ խաչքարեր, կիսաքանդ եկեղեցի և նախամարդումեծ քարայր-բնակարան բազմաթիվ որմնանկարներով, անմխիթար վիճակում: Գյուղը գտնվում է լճի ափին : 1920-ական թվականներից այն հայտնի է եղել իր նավահանգստով որտեղից կապ է հաստատվել Սևան բնակավայրի հետ: Նավագնացությունը եղել է հիմնական տրանսպորտային միջոցը: Լճին հարող ցամաքը անտառապատ գոտի է: Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում: Ծովակը հետագայում կառուցվել է լճի արհեստական ցամաքեցման հետևանքով չորացված հողերի վրա, որպես հանգստի գոտի կարող է ծառայել նախկինում գործող ՙՖազենդա՚ տարածք շինությունը:
2. Ծովակ գյուղը գտնվում է լճի հարավ արևելյան մասում, ծովի մակերևույթից բարձր է 1920 մետրով: Շրջակա տարածքի ամենացածր կետը Մասրիկ գետի հարթավայրն է` 1800 մ.: Գավառ մազկենտրոնից հեռավորությունը 62 կմ. է: Տարեկան միջին ջերմաստիճանը +4.6՜ C է: Առավելագույն բարձր ջերմաստիճանը +32 C, նվազագույնը` -35-36 ՜ C : Տարեկան տեղումների քանակը 400-500 մմ. (առավելագույնը` մայիսին):
3. Համայնքի բնակչության հիմնական մասը ներգաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ Բուլալու բնակավայրից: Դրանք եղել են մի քանի ընտանիք 1827 թվականից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49