Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծովագյուղ

Մակերես` 5,6կմ2

Բնակչություն` 4318

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղը հիմնադրվել է 1828 թ-ին: Բնակչությունը գաղթել է Արևմտյան Հայաստանի Արծափ գյուղից: Նախկին անունները` Ճիպոտիկ, Չիբուխլու:
Գյուղում կա մեկ միջն. դպրոց, որը կոչվում է անվանի գրող Մուրացանի անունով: Գյուղում կա մշակույթի տուն և մսուր-մանկապարտեզ, որոնք այժմ չեն գործում` վերանորոգման խիստ կարիք ունենալու պատճառով: Գործում է գրադարան և բուժ. ամբուլատորիա: Դպրոցի շրջակայքում գտնվում է Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որտեղ հիշատակվում է 214 ննջեցյալների անունները:
Հուշարձանի հարևանությամբ 2007 թ-ին կառուցվել է հուշարձան-կոթող` նվիրված եղեռնի զոհերի հիշատակին:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2023 մետր բարձրության վրա:
Հեռավորությունը`
1. մարզկենտրոնից 50 կմ.
2. մայրաքաղաքից 76 կմ.
3. սահմանից 57 կմ.
4. երկաթուղուց 1 կմ.
Գյուղում կա 17-րդ դարի եկեղեցի և 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան – կոթող, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձան, բազմաթիվ խաչքարեր, սեպագիր արձանագրություններ:
Համայնքի վարչական տարածքը կազմում է 5078.6 հա., որից գյուղ. նշանակության 4132 հա.:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41