Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծակքար

Մակերես` 15.5 կմ2

Բնակչություն` 2826

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղը հիմնադրվել է 1828 թ. : Հիմնադիրները եղել են Ռուս-Թուրքմենական առաջին պատերազմի ավարտից հետո 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևմտյան Հայաստանից տեղահանվածները, որոնք համաձայն պայմանագրի, որը ենթադրում էր և իրականացրեց էթնիկ զտում, տարհանվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Հասան- փաշա, Մացկերտ և հատկապես Քարձոր ու մասնավորապես Ֆերան գյուղերից:
1831 թ. գյուղն ունեցել է 17 գերդաստան (ոչ ընտանիք) , 127 բնակիչ:
1878թ. դարձյալ Արևմտյան Հայաստանի Մուշի գավառից գյուղ են ներգաղթել ևս 4 գերդաստան, և գյուղն ունեցել է 21 գերդաստան: 1878-84 թվերին գյուղում կառուցվել է եկեղեցի(ժամ):
Գյուղը Ծակքար է կոչվել և կոչվում, որովհետև անմիջապես իր տարածքից եկած աղբյուրների ջրերը ձորադեմի քարերը ծակել են և այն վերածել բնական կամրջի: Այդ ծակ, հսկա ժայռի տակով աղբյուրի վճիտ ջուրը ջրվիժում է սքանչելի աղմուկով:
Ծակքար գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային ափին և տեղավորված է հիմնականում Բախտակ և Ծակքար գետերի (ձորերի) գետամիջյան բարձրավանդակում, ծովի մակերևույթից 2000 մ. միջին բարձրության վրա:
Կլիման ցամաքային է` ցուրտ, երկարատև ձմեռներով և կարճատև, հիմնականում չոր ամառներով: Միջին տարեկան ջերմաստիճանը 14-15 աստիճան:
Մարզկենտրոն` Գավառ քաղաքից գյուղը գտնվում է 25 կմ. , իսկ տարածքային կենտրոնից` Մարտունի քաղաքից 10 կմ. հեռավորության վրա:

Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց:

Գյուղում 1982 թ. կառուցվել է կուլտուրայի տան տիպային շենք 300 տեղանոց հանդիսասրահով:
Գյուղում կա մանկապարտեզի շենք որը կառուցվել է 1971թ.:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, կարևոր տեղ է գրավում նաև արտագնա աշխատանքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49