Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Խաչաղբյուր

Մակերես` 47.4քկմ2

Բնակչություն` 1450

 Նախկինում գյուղը անվանվել է Չախրլու, Սովետակերտ . 1991 թ – ին`  Խաչաղբյուր: Տարածքը 47.4ք/կմ է, Ռելիեֆը լեռնային: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1950մ. բարձրության վրա:
  Չնայած գյուղի հին պատմությանը` ներկա բնակիչների նախնիները այստեղ հաստատվել են 1915 -1921թթ,  հիմնականում Արևմտյան Հայաստանի Բասենի, ինչպես նաև Վանի, Ալաշկերտի, Մուշի, Էրզնկայի և այլ բնակավայրերից, որոնց կողքին իրենց բնակությունը հաստատեցին նաև 1988-90թթ  Ադրբեջանից բռնի արտագաղթած 103 փախստական հայ ընտանիքներ: Բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ:
  Գյուղի  հարավային կողմում գտնվում է մի բարձր սար, որի գագաթին պահպանված է մ.թ.ա. 4-5-րդ դարերի բերդ ամրոցի հիմքերը: Մեջտեղում էլ կանգնած է 9-րդ դարի խաչքարը` Մուրադ Խաչը:
  Բնակավայրի եզրին, ժայռերին ձուլված, կառուցված է 9-րդ դարի ՍԲ.Բեթխեհեմ եկեղեցին, որի կողքի կիսաժայռափոր մատուռանման ժայռախորշերի  տակից բխում են սառնորակ կենարար աղբյուրները, որոնք եղել են հեթանոսական սրբատեղի:
  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41