Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լուսակունք

Մակերես` 2080 կմ2

Բնակչություն` 1623

1928թ. Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրի համաձայն Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից հայ ազգաբնակչության մի զգալի զանգված` գաղթականներ, բնակվում են Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում:
Գաղթականների թվում են եղել նաև Վարդենիսի (Բասարգեչար) շրջանի Լուսակունք (Թուսկուլու) գյուղի ներկա ազգաբնակչության նախնիները:
Ներգաղթած և Լուսակունք (Թուսկուլու) գյուղում բնակաված ընտանիքների ընդհանուր կազմը եղել է 7 տնտեսություն:
Վասպուրական գավառի, Վանի շրջանի Արճեշից գալով Վարդենիսի (Բասարգեչար) շրջան սկզբում նրանք բնակություն են հաստատում Նարիմանլու գյուղում:Ապրելոով այնտեղ` կլիմայական անբարենպաստ պայմանների, հատկապես խմելու ջրի պատճառով գաղթականները թողնում են այդ գյուղը:
Հետ են վերադառնում նոր բնակավայր որոնելու:
Վարդենիսից (Բասարգեչար) Նոր Բայազետ տանող ճանապարհի հարավային կողմը նկատելով լքված գյուղի ավերակները , գաղթականները փոխում են իրենց ուղոթյունը և գալիս են այս ավերված գյուղը որտեղ եղել է նաև քանդված եկեղեցի:
Ավերված գյուղում գաղթականները տեսնելով մաքուր խմելու հոսող ջուրը` հարուստ ձկան պաշարներով, սիրով որոշում են հաստատվել այստեղ:Այսպիսով 1830թ-ից հիմք է դրվել դեռևս 14-րդ դարից ավերակների վերածված նոր գյուղի բնակություն հաստատելու հիմքը, գյուղին անվանելով Թուսկուլու:
1830թ-ից և հետագա տարիներին աստիճանաբար մեծանում է գյուղը, աճում է ազգաբնակչության քանակը, նրանք հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:
Հայաստանում` խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 7 տարի անց սկսվում է նոր քաղաքական իրադարձություն` կոլեկտիվացումը:
1928թ. Վարդենիսի (Բասարգեչար) շրջանի Լուսակունք (Թուսկուլու) գյուղում առաջինը ստեղծվում է կոլեկտիվ տնտեսություն որտեղ ընդգրկված են հիմնական 11 բատրակ և աղքատ ընտանիքներ, իսկ 2 տարի անց 1930թ. գյուղը դառնում է համատարած կոլտնտեսություն:1940թ. Լուսակունք (Թուսկուլու) գյուղում տնտեսությունների թիվը հասել էր 84-ի, որոնց թվում կար 400 բնակիչ:
1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գյուղից կարմիր բանակ են մեկնել 103 լուսակունքցիներ, նրանցից 32 զոհվել են Հայրենական մեծ պատերազմում:
Հայրենական մեծ պատերազմից հետո գյուղը գտնվել է շատ աղքատ վիճակում և դասվել է շրջանի հետամնաց տնտեսությունների շարքին:
1960թ-ից և հետագա տարիներին տնտեսությունը վերելք է ապրել և դարձել շրջանի առաջավոր տնտեսություններից մեկը:
Գյուղը 95%-ով գազաֆիկացված է, կառուցվել և շահագործման է անցել խմելու և ոռոգման ջրատարները: Գյուղը ունի ժամանակակից մշակույթի տուն, գործում է առողջության առաջնային պահպանման կենտրոնը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41