Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լիճք համայնք

Մակերես` 39,342 կմ2

Բնակչություն` 5487

 Լիճք գյուղը կազմավորվել է արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից  ,,Թոփրաղ կալեից,, 1830թ. գարնանը ներգաղթած 49 ծխից (273 շունչ) : Նախկինում կրել է Գել, Գյոլ, Գյոլքենդ, Եղեգնագեղ,հիմնականում Գյոլ անվանումներ:
Գտնվում է Սևանա լճի հարավ արևմտյան ափին: 1939-ից ՀՍՍՀ մինիստրների սովետի որոշմամբ գյուղը վերանվանվել է Լիճք ,,Հայկական ՍՍՀ գերագույն սովետի նախագահի հրամանագիր 1941թ,,:
Սկսած 1922թ. տեղի իշխանությունը եղել է գյուղսովետ, 1940-ից` գյուղական սովետի գործադիր կոմիտե: Կոլտնտեսությունը` 1958թ. ԽՍՍՀ ՄՍ որոշմամբ գյուղի Մռավյանի անվան գյուղտնտեսության բազայի վրա ստեղծվում է սերմնաբուծական սովխոզ:
Ժողովրդական պատգամավորների Լիճքի գյուղական խորհրդի 05.03.1995թ. գործադիր կոմիտեի 16-րդ արտահերտ նստաշրջանը միաձայն այն որոշում ընդունեց Լիճքի տնտեսության սեփականաշնորհման մասին: Սեփականաշնորհման գործնթացն ավարտվում է ԺՊ Լիճքի ԳԽ 08. 09. 1996թ. ԳԿ նիստի որոշմամբ:
ՀՀ վարչապետի 22.09.1996թ. N 629 որոշման համաձայն Լիճքի ԺՊ ԳԽԳԿ լուծարվում է և կոչվում է Լիճքի գյուղապետարան:
1968-ին բացվել էր ,, Լիճք,,հանքային ջրերի գործարանը, իսկ 1970-ին` ձկնաբուծարանը:
Գործել է կենցաղի տուն: Գազաֆիկացված է: Բավարար կարգով ապահովված է խմելու և ոռոգման ջրերով:
Բնակչության զգալի մասը մեկնում է արտագնա աշխատանքների: Գյուղի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսություն է:
Գոյացել են առևտրաարտադրական օբյեկտներ, գազի և բենզալցակետեր:
Գյուղում կա երկու` հիմնական և միջնակարգ դպրոց: Կառուցման գործնթացում է կուլտուրայի տունը: Լիճքը վաղ միջնադարի պատմություն ունի:
Ղռեր բնակատեղում պահպանվում է դամբարանադաշտ և հուշակոթողներ, Սուրբ Աստվածածին կիսաքանդ բազելիկ և Ծաղկավանք մատուռ: Ներքևում` Ս. Աստվածածին փայտածածք, կիսախարխուլ բազելիկ հին սրբատեղին:
Վերին Ս. Աստվածածնի խորանի մասից հայտնաբերվել է արամերեն արձանագրությամբ Արտաշիսյան մի սահմանաքար:
Համայնքի ուժերով կառուցվում է նոր եկեղեցի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-23 17:34:25