Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լանջաղբյուր

Մակերես` 24.12 կմ2

Բնակչություն` 2364

Գյուղը հիմնադրվել է 1928թ. Արևմտյան Հայաստանից գաղթածների կողմից:
Սակայն մինչ այդ գյուղի տարածքում եղել է բնակավայր,որի վկայությունն է 7-8-րդ դարերում կառուցված վանքը և կիկլոպյան կառույցները:
Նախկին Խորհրդային Միության տարիներին գյուղը բավականին լավ ավանդույթներ է ունեցել դաշտավարության և անասնապահության բնագավառներում:
1937թ. հիմնադրվել է Լանջաղբյուրի կոլտնտեսությունը, որը 1972թ. վերածվել է պետական տնտեսության, իսկ 1991թ. լուծարվել:Հ իշյալ ժամանակահատվածում գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հանդիսացել հացահատիկային կուլտուրաների` ցորեն, գարի և կերային մշակաբույսերի` կորնգանի հաջորդական մշակումը, կարտո‎ֆիլի մշակումը, ինչպես նաև անասնապահություն: 1991-92թթ. բնակիչների 99 % օգտվել է հողերի սեփականաշնորհումից` ձևավորելով գյուղացիական տնտեսություններ:
1905թ. գյուղում կառուցվել է հունա-հռոմեական ոճի եկեղեցի, որը խորհրդային տարիներին վերածվել է պահեստի և անուշադրության հետևանքով գտնվում է կիսաքանդ վիճակում:
Դպրոցը հիմնադրվել է 1932թ., իսկ 1972թ. կառուցվել է նոր` տիպային եռահարկ շենք:
1966թ. համայնքում սկսել է գործել մշակույթի տունը, 1975թ.-ից` մանկապարտեզը:
Հեռախոսագիծը Լանջաղբյուրում անցկացվել է 1970 թվականին:
1976 թ. գյուղը գազա‎ֆիկացվել է: Ներկայումս գազիֆակացված է անհատական բնակարանների 95 % -ը:
Լանջաղբյուր համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում:
Համայնքը հարակից է Սարուխան, Կարմիրգյուղ, Գեղարքունիք բնակավայրերին: Համայնքի հեռավորությունը Գավառից կազմում է 9 կմ, մայրաքաղաքից 110 կմ: Համայնքի վարչական տարածքը կազմում է 2412 հա:
Գյուղը ունի լեռնային ռելիեֆ և գտնվում է ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա, իսկ վարչական տարածքը` 2000-2200 մ:
Տարեկան միջին ջերմաստիճանը` հունվարին -18 C՞ (նվազագույնը -40 C՞),
հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է 25 C՞ , իսկ առավելագույնը 35 C՞:
Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 450 մմ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41