Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Երանոս համայնք

Մակերես` 53.4 կմ2

Բնակչություն` 5960

Գյուղը գտնվում է Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավ-արևելյան ստորոտին, Ձագ գետի ստորին հոսանքում, մարզկենտրոն Գավառից 25 կմ հարավ-արևելք: ՙԵրանոս՚ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է ՙխաղաղասեր՚ կամ ՙխաղաղարար՚: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2050 մետր բարձրության վրա: Գյուղը  կազմավորվել է 1828-1830 թվականերին: Եկել են Ալաշկերտի Խաստուր գյուղից, Մուշից, սակայն գյուղը ունի ավելի հին պատմություն: Գյուղի հյուսիսային մասում կա երկու ամրոց` ՙՆեղ բողազ (մ.թ.ա 3-րդ հազարամյակ)՚ և ՙՇեն դվոր (մ.թ.ա 2-րդ -1-ին հազարամյակ)՚: Գյուղում կա Սուրբ Հովհաննես անունով եկեղեցի-սրբավայր (1215թ.), Թուխ Մանուկ, Խոնարհված Սուրբ, Սուրբ Սոֆյա մատուռներ, դամբարաններ և 15-17դդ. խաչքարեր: 1831 թ-ին գյուղը ուներ 332, 1897թ-ին` 1794, 1926 թ-ին` 2676, 1939 թ-ին` 3537, 1959 թ-ին` 3277, 1970 թ-ին` 4370, 1979թ-ին` 4509, 1989 թ-ին` 4960, 2001 թ-ին` 5306, այժմ գյուղը ունի 5960 բնակիչ: Գյուղի ազգաբնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հացահատիկի և կարտոֆիլի մշակությունը: Տղամարդիկ հիմնականում մեկնում են սեզոնային արտագնա աշխատանքի: Գյուղի կլիման ցրտաշունչ է, ամռանը` զով: Գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մսուր մանկապարտեզ, կոմունալ տնտեսություն, ընտանեական բժշկության ամբուլատորիա, առևտրի և սպասարկման օբյեկտներ: Համայնքի էլեկտրոնային հասցեն է՝

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-23 17:34:25