Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դդմաշեն

Մակերես` 42.29 կմ2

Բնակչություն` 2862

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքը /գյուղը/ թվագրված է 1828թ. /2-րդ ծնունդ/: Դդմաշեն բնակավայրը վաղ միջնադարում ունեցել է ծաղկուն կյանք: Նրա անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Ոմանք պնդում են, որ ձկնառատ ,,Հրազդան’’ գետի ափին 1828թ. Մակուից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի` ,,Դուդմա’’ կամ ,,Տուտմա’’ /Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ/:
Երկրորդ կարծիքն այն է, որ ,,Հրազդան’’ գետը գյուղը բաժանել է երկու մասի` դեմ-դիմաց, որը միմյանց կապել է հնադարյան քարե սյուների կառուցվածքով հին կամուրջը, որի մնացորդները դեռևս պահպանվում են, ինչի շնորհիվ նշանակել է Դեմդեմաշեն /դեմ-դիմացի շեներ/: Այն  հեշտ արտասանվող հնչյունափոխությամբ ստացել է Դդմաշեն անվանումը: Գյուղը երկկողմանի ճանապարհներով կապված է Երևանի և Գեղարքունիքի մարզկենտրոնի հետ: Հեռավորությունը Սևանից 13 կմ է, իսկ մարզկենտրոնից` 46 կմ:
Դդմաշեն գյուղի կենտրոնում է գտնվում 7-րդ դարում կառուցված Սբ. Թադեոս առաքյալի անունը կրող գմբեթավոր եկեղեցին: Գյուղի տարածքում հայտնաբերվել է նոր քարե դարի բնակատեղի, որից 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մ.թ.ա. 3-2 հազարամյակների դամբարանադաշտ, մետաղյա զենքեր, գործիքներ, զարդեր, տնայնագործական իրեր: Գյուղն ունի սրբավայրեր, սառնորակ աղբյուրներ, ջրհորներ ու ջրաղացներ: Գյուղի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էինչպես նաև մեղվաբուծությունը: Նախկինում զբաղվել են ծխախոտագործությամբ ու գորգագործությամբ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, պատմական թանգարան, գրադարան, մշակույթի տուն,  բուժ ամբուլատորիա, առևտրի օբյեկտներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49