Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղհովիտ

Մակերես` 104.3 կմ2

Բնակչություն` 6668

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի տարածքը բնակեցված է եղել շատ հնուց: Գյուղի տարածքում առկա են ‹‹Ալ Բերդ›› և մի քանի կիկլոպյան ամրոցների պարիսպներ:Գեղհովիտ համայնքը կազմված է Գեղհովիտ և Լեռնակերտ գյուղերից:
Գեղհովիտ գյուղը վերաբնակեցվել է 1830 թվականին Ալաշկերտի գավառի Քուփղռան, Զանգազուր և Մանգասար գյուղերից եկած փախստական հայերով:
Ըստ 1831թ. Ի. Շոպենի կողմից կատարված մարդահամարի` Գեղհովիտում վերաբնակեցված են եղել 54 ծուխ 303 մարդկանցով: Գյուղը հետագայում զարգացել է, և 1914թ. գյուղում հաշվվել է 350 ծուխ 2800 բնակիչներով: 1991թ. սեպտեմբերի 21-ից Գեղհովիտը հանդիսանում է ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետության բնակավայր:
Այժմ Գեղհովիտ համայնքում գործում են երկու միջնակարգ և մեկ ութամյա դպրոց: Համայնքում գործում է մշակույթի տունը` ակումբներով և գրադարաններով:  Գործում  է մսուր - մանկապարտեզը: Գյուղում գործում են չորս քարի մշակման և երեք կահույքի արտադրության փոքր արտադրամասեր: Գործում են նաև երկու հացաթխման արտադրամասեր և 19 առևտրի կետեր (խանութ - կրպակներ):
Համայնքի մոտ 900 հա սեփականաշնորհված վարելահողեր:  Ազգաբնակչությունը հիմնականում զբաղված է հողամշակմամբ և անասնապահությամբ: Տնամերձ հողամասերում (378 հա) հիմնականում մշակում են կարտոֆիլ և կաղամբ:
Գեղհովիտի վարչական տարածքը ծովի մակարդակից բարձր է 2000-3400 մետր: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 135 կմ է, իսկ մարզկենտրոնից` 35 կմ: Գյուղը ասֆալտապատ ճանապարհներով կապված է մայրաքաղաքի, մարզկենրոնի, ինչպես նաև հարևան Վայոց Ձորի մարզի հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41