Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղաքար համայնք

Մակերես` 24.4կմ2

Բնակչություն` 169

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղը Ադրբեջանաբնակ է եղել մինչև 1988թ.: Նույն թվականին վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականներով և Վարդենիսի տարածաշրջանի այլ գյուղերից: Գյուղը վերանվանվել է Սուբաթանից Գեղաքար:  Գյուղի անվան հետ է կապված գյուղի տարածքում գտնվող քարի հանքը, որտեղ կա վարդագույն տուֆ: Գյուղի տարածքում առկա են խաչքարեր, որոնք վկայում են, որ նախկինում այն բնակեցված է եղել հայերով:Գյուղը գտնվում է բարձր լեռնային գոտում, ծովի մակարդակից 2160մ. բարձրության վրա:Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով:Հաճախակի են կարկտահարումներն ու երաշտը:Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ Գյուղն ունի1 հիմնական դպրոց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-23 17:34:25