Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղամավան

Մակերես` 29.5կմ2

Բնակչություն` 2038

Գեղամավան գյուղը ( նախկին անունը Շահրիզ ) հիմնադրվել է 1928 թվականին : Նրա առաջին բնակիչները եղել են Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկաստանի Մակուի շրջանի Անձուկ գյուղից գաղթած 400 գաղթականներ : Սակայն կան գյուղի տարածքում VII դարում բնակության մասին վկայող հնագիտական տեղեկություններ: Բնակավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում , Հրազդան գետի ձախակողմյան ափին, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա : Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 37 կմ : 1946 թվականին գյուղը անվանափոխվել է և մինչև այժմ կոչվում է Գեղամավան : Բնակավայրը բաղեցնում է 140 հա տարածք :Գյուղում գործում է Աշոտ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ –ը: Մսուր մանկապարտեզը գործել է մինչև 1990 թ, այն այժմ չի գործում շենքի կապիտալ վերանորոգման կարիք ունենալու պատճառով : Համայնքն ունի գյուղապետարանի վարչական շենք , կենցաղի տուն և մշակույթի պալատը : Գյուղի կենտրոնական ճանապարհը , ինչպես նաև Գագարին - Գեղամավան հատվածը ավելի քան 6 կմ ասֆալտապատվել է ՙ Հազարամյակի մարտահրավերներ ՚ ծրագրի միջոցներով : Համայնքի միջոցներով կառուցվել և շահագործվում է փողոցային լուսավորության ցանցը : 2009թ-ին Վիվասել ՄՏՍ-ի միջոցներով ցանկապատվել է բնակավայրի տարածքում Հրազդան գետի հունը աջ և ձախ կողմերից : Գյուղը ամբողջությամբ գազաֆիկացված է և ապահովված խմելու ջրով : 1991 թ. Գեղամավանի սովխոզի լուծարումից հետո հողը և անասունները սեփականաշնորհվել են և ստեղծվել են թվով 414 գյուղացիական տնտեսություններ : Համայնքն ունի 829 հա վարելահող , 246 հա խոտարք և 898 հա արոտավայր , որի վրա համայնքի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ : Մշակում են հիմնականում հացահատիկային կուլտուրաներ ( ցորեն , գարի, հաճար ) և կարտոֆիլ :

Գյուղապետարանի հեռախոսահամարը - +374 261-6-10-21

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41