Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղամասար համայնք /կենտրոն Սոթք/

Մակերես` 544,75կմ2

Բնակչություն` 9611

Գեղամասար  համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

 

 o Սոթք                  o Ազատ                       o Ավազան             o Արեգունի

o Արփունք         o Գեղամաբակ           o Դարանակ           o Կախակն

o Կութ                 o Կուտական             o Նորաբակ             o Շատջրեք

o Շատվան          o Ջաղացաձոր          o Տրետուք               o Փամբակ

o Փոքր Մասրիկ

 

Գեղամասար  համայնքը կազմավորվել է   ,,Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին,, ՀՀ օրենքում  09.06.2017թ. ՀՕ-93-Ն  կատարված փոփոխության արդյունքում՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքների միավորումից :

Համայնքի կենտրոնը Սոթք   համայնքն է ։

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ 
2017 թվականի նոյեմբերի 13-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։

Գեղամասար համայնքը  գտնվում է Գեղարքունիքի մարզում` Սևանի, Արեւելյան Սեւանի և Վարդենիսի լեռնաշղթաների  ստորոտներում, Սևանա լճի հյուսիսային եւ արևելյան ափերին , Գավառ մարզկենտրոնից 90 կմ և Վարդենիս քաղաքից` 18կմ հեռավորության վրա: Համայնքը հյուսիսից եւ արևելքից սահմանակից է Ադրբեջանի, հարավից՝ Արցախի Հանրապետություններին: 1988թ. նոյեմբեր ամսից համայնքի կազմ մտած 17 բնակավայրերում  բնակություն են հաստատել Ադրբեջանի հայաբնակ տարբեր շրջաններից բռնագաղթի ենթարկված հազարավոր հայ ընտանիքներ: Բնակչության հիմնական զբաղմունքը կազմում են հողագործությունը, անասնապահությունը, հանքարդյունաբերությունը, հանրային ծառայությունները: Համայնքի տարածքում ,,Գեոպրոմայնինգ Գոլդ,, ընկերության կողմից  շահագործվում է Սոթքի ոսկու հանքավայրը:Համայնքի տարածքով է անցնում Վարդենիս- Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոճանապարհը, որն արեւելքից միմյանց է կապում Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունները:Համայնքի տարածքով է անցնում նաեւ Սեւան-Շորժա-Վարդենիս-Սոթք երկաթուղին: Համայնքի տարածքը հարուստ է նաեւ գյուղատնտեսական նշանակության հողերով, որոնք հիմնականում տարածվում են Մասրիկի հարթավայրի տարբեր հատվածներում: Համայնքի տարածքում գործում են 16 հանրակրթական դպրոց, 1 բուժամբուլատորիա եւ 16 բուժկետ: Կլիման աչքի է ընկնում ցուրտ ձմեռներով եւ զով ամառներով:Պատմաճարտրապետական հուշարձաններից կանգուն է մնացել Սոթքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 10-12-րդ դարերում: Մնացած տեղերում պահպանվել են միջնադարյան հայկական խաչքարեր ու տապանաքարեր, վանքերի կամ մատուռների ավերակներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-21 15:12:33