Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բերդկունք

Մակերես` 8,4կմ2

Բնակչություն` 290

Բերդկունք. Սևանա լճի  Հս.-արմ. ափին, մարզկենտրոնից 12 կմ Հս.-արմ.: Բնակավայրը  գտնվում է ծովի  մակերևույթից 1930 մ բարձրության վրա:

Բերդկունքը եղել է քաղաք Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Գեղարքունիք գավառում: Այժմյան Բերդկունքի` նախկինում Աղկալա, տեղում, ուր պահպանվում են հին քաղաքի ավերակները: Բերդկունքը Դվինից հեռու էր մոտ 115 կմ: Արաբական տիրապետության շրջանում կարևորագույն հանգույց էր Դվին- Բերդկունք- Պարտավ տարանցիկ մայրուղու վրա: Ազատ քաղաքը նույնացնում են Բերդկունքի հետ: Բերդկունքը առևտրական կենտրոն ու վաճառատեղի է եղել, հայտնի իր խանութներով, կրպակներով, պանդոկներով, ձիթհաններով և իջևանատներով:

Բեդկունքը ավերվել է թաթար- մոնղոլների արշավանքից` 13-14-րդ դարերում: Քաղաքի ավերակներից մինչև այժմ պահպանվում է կիկլոպյան տիպի (բրոնզի դար) ամրոցը, որը անվանվել է Աղկալա /Սպիտակ բերդ/, տեղացիները անվանում են իշխանանց ամրոց, ի պատիվ Աշոտ Երկաթի: Կան նաև հնագույն դամբարաններ: Բերդկունքը թանգարան է բաց երկնքի տակ:

Բերդկունքի ամայի մնացած տարածքը 1920 թ. Ստալինի հրամանով գյուղը վերաբնակեցվել է Նորատուսի և Գանձակի բնակիչներով: 1938 թ գյուղը ունեցել է գյուղսովետ, գրադարան- ակումբ, դպրոց, բուժկետ, թատրոնի խումբ, բիլիարդ:

1949 թ. գյուղը միացրել է Հայրիվանք գյուղին, այնուհետ 1955թ. առանձնացավ, հետագայում 1967 թ. նորից իշխանությունները միավորել են Հայրիվանքի հետ: Վերջնականապես 1991 թ. գյուղը առանձնացել է այժմյան Հայրավանք համայնքից և վերանվանվել է Բերդկունք:

Հիմնական  զբաղմունքը հողագործությունն ու  անասնապահությունն է:

                                                                   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 10:13:49