Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աստղաձոր համայնք

Բնակչություն` 3758

Մակերես` 29.46կմ2

Բնակչություն` 4679

Աստղաձոր (մինչև 1935թ. Ալիղռըխ) համայնքը գտնվում է Սևանա լճի հարավային ափին , ծովի մակարդակից 2060 մ. բարձրության վրա: Համայնքի բնակիչները ներգաղթել են Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Բագավան (Երեք վանք) գյուղից` 1828թ.-ին:

Համայնքում կան երկաթե դարի դամբարաններ (մ.թ.ա. 9-8-րդ դդ.) , որոնց մի մասը պեղվել է        1951-53թթ: Պահպանվել է նաև Պողոս-Պետրոս եկեղեցին , մահարձաններ , խաչքարեր , մատուռներ , կիկլոպյան ամրոցի ավերակներ և այլ սրբատեղիներ:

 

Համայնքի կլիման ձմռանը ցրտաշունչ է , ամռանը զով: Հաճախակի են կարկտահարությունները , երաշտի տարիները , որից շատ են տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները: Աստղաձոր համայնքի վարչական տարածքը կազմում է 2946 հա , որից գյուղատնտեսական նշանակություն ունեն  943 հա  -ը , բնակավայրերը զբաղեցնում են  254 հա: Գյուղի ազգաբնակչության հիմնական զբաղմունքն է հողագործությունն ու անասնապահությունն է: Աստղաձոր համայնքի բնակչությունը 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 4679 մարդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-19 19:27:18