Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աղբերք

Մակերես` 39.5կմ2

Բնակչություն` 345

Աղբերքի գյուղական համայնքը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին` Սևան- Ճամբարակ  /Մ-14/  ավտոմայրուղու  և  Երևան- Վարդենիս երկաթգծի մոտ:  Այն հարակից է Դրախտիկ, Շորժա, Ճամբարակ համայնքներին  և  ՙՍևան՚  ազգային պարկին:  Տեղակայված է  2100-2200մ բացարձակ նիշերով տեղանքի վրա,  որն ունի ընդհանուր հարավ-արևմտյան թեքվածություն դեպի Սևանա լիճը:  Մինչև Խորհրդային միության անկումը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով:  Այժմ գյուղի բնակիչների հիմնական մասը  Ադրբեջանից  գաղթած հայեր են:  ՙԱղբերք՚  անունը  առաջացել է  համայնքի տարածքում գտնվող  բազմաթիվ սառնորակ  աղբյուրների  առկայության շնորհիվ:

   Համայնքի տարածքը  3945,34  հա է, այդ թվում`  գյուղատնտեսական նշանակության հողեր`  3662,32 հա,  բնակավայրի հողեր`  98,68 հա (բնակելի`  52,19 հա ),  արդյունաբերական ձեռնարկությունների`  3,31 հա,  էներգետիկայի և տրանսպորտի  օբյեկտների`  32,68 հա,  հանգստի   և  պատմամշակույթային օբյեկտների`  10,91  հա,  ազգային պարկ  134,6 հա:

    Աղբերքի  տարածքի  կլիման  բարեխառն  է,  եղանակները արևոտ,  փոքր խոնավությամբ  / տարեկան հարաբերական խոնավությունը  65 %/  քամհար`  քամու տարեկան միջին արագությունը  2.9 մ/վրկ,  մթնոլորտային տեղումները   426 մմ,  գարնանային առավեկագույնը՝  134մմ: Աղբերք համայնքի հիմնադրման մասին որոշակի փաստեր չկան:  Համայնքն  ունի միջնակարգ դպրոց:  Բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ:      

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 17:17:41