Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդենիս համայնք /կենտրոն ք.Վարդենիս/

Մակերես` 129.65կմ2

Բնակչություն` 15129

 Վարդենիս  համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

 

o Վերին Շորժա              o Ներքին Շորժա              o Այրք

 

Վարդենիս համայնքը կազմավորվել է   ,,Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին,, ՀՀ օրենքում  09.06.2017թ. ՀՕ-93-Ն  կատարված փոփոխության արդյունքում՝  ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքային և  Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք գյուղական համայնքների միավորումից :

Համայնքի կենտրոնը Վարդենիս քաղաքն  է։

<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 84 հոդվածի(Անցումային դրույթներ), 14-րդ մասի համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների(Համայնքի ղեկավար և ավագանի) ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ 
2017 թվականի նոյեմբերի 13-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։

 Վարդենիս քաղաքը գտնվում է նախկին Վարդենիսի շրջանի աշխարհագրական կենտրոնում, Հանրապետության մայրաքաղաքից 170 կմ, մարզկենտրոնից 75 կմ հեռավորության վրա, Սևանա Լճի հարավ-արևելյան կողմում: Ծովի մակերևույթից 2006մ բարձրության վրա գտնվող բնակավայրի տարածքի կլիման խիստ է. ձմռան տևողությունը` 4 ամիս է: Տարեկան տեղումների քանակը կազմում  է 400-500մմ: Վարդենիսը Հայաստան աշխարհի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառի կազմում: Համայնքի նախկին անվանումները` Վասակաշեն, Ոսկեշեն, Բասարգեչար, իսկ 1969թվականից՝ Վարդենիս:  1930թ կազմավորվել է Վարդենիսի շրջանը, որի վարչական կենտրոնը մինչև 1996թ եղել է Վարդենիսը:

 1828-1829թթ  ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Ծաղկոտն գավառի Դիադին քաղաքից 60 ընտանիք հանգրվանում է Վարդենիսում: 1988թ տվյալներով՝ Վարդենիս քաղաքի  բնակչությունը  կազմում էր 17 000 մարդ: Տնտեսական ներուժի անկումը, ֆինանսական միջոցների բացակայությունը, պատերազմական գործողությունների հասցրած վնասները, աշխատատեղերի քանակի կրճատումը  նպաստել է բնակչության թվի նվազմանը:  Վարդենիս քաղաքում բնակվում են մոտ 700 տեղահանվածներ:  Բնակչության զբաղվածության հիմնական ոլորտներն են` գյուղատնտեսությունը, առևտուրը և հանրային սպասարկումը: Համայնքի տարածքում գործում են 5 միջնակարգ  դպրոց, 3 մանկապարտեզ,   2 երաժշտական դպրոց,   1 գեղարվեստի դպրոց, 1 մշակույթի տուն, ինչպես  նաև՝ Վ. Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտը և պետական մանկավարժական քոլեջը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-05-23 20:44:28